https://arm.sputniknews.ru/20230509/turqiajum-petakan-tsarajvoghneri-ashkhatavardzery-45-vov-kbardzranan-erdvoghan-59391612.html
Թուրքիայում պետական ծառայողների աշխատավարձերը 45 %–ով կբարձրանան. Էրդողան
Թուրքիայում պետական ծառայողների աշխատավարձերը 45 %–ով կբարձրանան. Էրդողան
Sputnik Արմենիա
Թուրքիայի նախագահը խոստացել է հուլիսին շարունակել աշխատավարձերի բարձրացման գործընթացը։ 09.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-09T14:54+0400
2023-05-09T14:54+0400
2023-05-09T14:58+0400
ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա
նախագահ
ընտրություններ
աշխատավարձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1e/25564751_0:0:1600:901_1920x0_80_0_0_10c7ff3e02bcf568f0f22407b61889c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններից 5 օր առաջ ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է մոտ 700 հազար պետական ծառայողների աշխատավարձերը 45%–ով բարձրացնելու մասին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Նախատեսվում է նաև 10%-ով բարձրացնել նրանց աշխատավարձերը, որոնց հարազատները զոհվել են ահաբեկչության հետևանքով կամ բանակում առաջադրանքներ կատարելիս։ Գիշերային հերթափոխով աշխատողների աշխատավարձը կավելանա ևս 8%-ով։Նախագահը խոստացել է հուլիսին շարունակել աշխատավարձերի բարձրացման գործընթացը։Թուրքիայում կայանալիք ընտրությունների արդյունքը կորոշեն չկողմնորոշվածները. ՍենջարՀիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը (եթե դրա անհրաժեշտությունը լինի) նշանակված է մայիսի 28-ին ։Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար։ Պետության ղեկավարի գլխավոր ընդդիմախոսը կլինի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1e/25564751_151:0:1567:1062_1920x0_80_0_0_f61f40b207890fb87854a0141bf12628.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, նախագահ, ընտրություններ, աշխատավարձ
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, նախագահ, ընտրություններ, աշխատավարձ
Թուրքիայում պետական ծառայողների աշխատավարձերը 45 %–ով կբարձրանան. Էրդողան
14:54 09.05.2023 (Թարմացված է: 14:58 09.05.2023) Թուրքիայի նախագահը խոստացել է հուլիսին շարունակել աշխատավարձերի բարձրացման գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններից 5 օր առաջ ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է մոտ 700 հազար պետական ծառայողների աշխատավարձերը 45%–ով բարձրացնելու մասին։ Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Մենք որոշել ենք բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը 45%–ով։ Խոսքը 700 հազար մարդու մասին է։ Այսպիսով, պետական ծառայողի նվազագույն աշխատավարձը կբարձրանա մինչև 15 հազար լիրա (ավելի քան 760 դոլար – խմբ.)»,- ասել է Էրդողանը։
Նախատեսվում է նաև 10%-ով բարձրացնել նրանց աշխատավարձերը, որոնց հարազատները զոհվել են ահաբեկչության հետևանքով կամ բանակում առաջադրանքներ կատարելիս։ Գիշերային հերթափոխով աշխատողների աշխատավարձը կավելանա ևս 8%-ով։
Նախագահը խոստացել է հուլիսին շարունակել աշխատավարձերի բարձրացման գործընթացը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը (եթե դրա անհրաժեշտությունը լինի) նշանակված է մայիսի 28-ին ։
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար։ Պետության ղեկավարի գլխավոր ընդդիմախոսը կլինի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։