Վարշավայում գռեհիկ գրություններով պղծել են խորհրդային զինվորների գերեզման–հուշահամալիրը

© Pixabay / studioyayo / Վարշավա
Վարշավա - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չնայած ոստիկանների մեծ թվին, գերեզմանոցը կարգի բերելու փորձ չի արվում։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Վարշավայում գռեհիկ գրություններով պղծել են խորհրդային զինվորների գերեզման– հուշահամալիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Գերեզմանատան տարածքում գտնվող քանդակներից մեկի պատվանդանի վրա սև ներկով գրել են հակառուսական և անպարկեշտ բովանդակությամբ գրություններ։
Չնայած տեղում մեծ թվով ոստիկանների առկայությանը, գերեզմանոցը կարգի բերելու փորձեր չեն արվում։
Այսօր Լեհաստանում Ռուսաստանի դեսպանատունը նախատեսում է ծաղկեպսակներ դնել այս գերեզմանոցում՝ ի հիշատակ Լեհաստանի ազատագրման ժամանակ զոհված Կարմիր բանակի զինվորների։
Այժմ գերեզմանատան տարածքում ակցիա են անցկացնում ուկրաինամետ ուժերի ակտիվիստները։ Նրանք գերեզման–հուշահամալիր տանող ողջ տարածքում ուկրաինական դրոշներ են դրել։
Նախորդ տարի` 2022 թվականի մայիսի 9-ին,նույն գերեզմանատանը ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ հարձակման էր ենթարկվել Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը։
© Sputnik / Алексей Бухчин / Անցնել մեդիապահոցՎարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեև
Посла России в Польше облили красной краской на кладбище советских воинов - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2023
Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեև
Լրահոս
0