00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն, Իրանն ու Հնդկաստանը աշխատում են «Պարսից ծոց–Սև ծով» ՄՏՄ–ի նախագծի վրա. մանրամասներ

© Sputnik / Aram NersesyanԱսիֆ Իկբալ
Ասիֆ Իկբալ - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2023
Ասիֆ Իկբալ
Բաժանորդագրվել
Հայաստանի և Հնդկաստանի միջև տարբեր ուղղություններով համագործակցությունը զարգացնելու բանակցություններն ակտիվացել են։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Հայաստանը, Իրանն ու Հնդկաստանը աշխատանքներ են տանում «Պարսից ծոց–Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի ուղղությամբ։ Հնդկական կողմը Հայաստանը դիտարկում է որպես կամուրջ, որի օգնությամբ Հնդկաստանից ապրանքները կկարողանան դուրս գալ ԵԱՏՄ բազմամիլիոնանոց շուկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իկբալը։
Նրա խոսքով` հարցը քննարկվում է երեք երկրների առաջնորդների մակարդակով, սակայն նախատեսվում է նախագծում ներգրավել նաև մասնավոր հատվածին։
«Հնդկաստանը 2024 թվականին պատրաստվում է դառնալ ԵԱՏՄ դիտորդ երկիր։ Սա ևս մեկ հանգամանք է, որը թույլ կտա խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, այդ թվում` պաշտպանության ոլորտում», – ասաց Իկբալը` հավելելով, որ առաջիկայում Հայաստանում Հնդկաստանի դեսպանությանը կից պաշտպանական հարցերով կցորդ կնշանակվի։
Ինչ վերաբերում է համագործակցության այլ ուղղություններին, ապա այս պահին մի շարք պայմանագրեր են կնքվել երկու երկրների գյուղատնտեսական ընկերությունների միջև։ Զարգանալու է նաև գյուղատնտեսական զբոսաշրջությունը։
Շուտով ևս երկու համաձայնագիր կստորագրվի, որոնք թույլ կտան հնդկական ընկերություններին Հայաստանում վերամշակել կենցաղային ու կենդանի ծագման աղբը և բնական գազ ստանալ։
Բացի այդ, աշխատանքներ են տարվում նաև «Հայֆիլմի» հետ հին կինոժապավենների թվայնացման ուղղությամբ։
Երևանի շանսը. ինչու է «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքն անհրաժեշտ Հայաստանին
«Customised Industrial Supplies» ձեռնարկության ղեկավար Սեպուհ Ղազարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ եռակողմ նախագծերի իրականացման համար կարևոր է ակտիվորեն ներգրավել գործարար հատվածին։ Նրա խոսքով` ապագայում նախատեսվում են փոխայցեր և համաձայնագրերի ստորագրում, որոնց արդյունքներն ակնհայտ կլինեն առաջիկայում։
Ղազարյանն ընդգծեց, որ հայ և հնդիկ ժողովուրդներին շատ բան է միավորում։ Բացի բարեկամական հարաբերություններից, մի շարք խնդրահարույց հարցերի շուրջ տեսակետների ընդհանրությունից, Հնդկաստանը Հայաստանին դիտարկում է որպես դեպի ԵՄ երկրներ տարանցիկ ուղիներից մեկը։ Դա արդիական է նաև հակառակ ուղղությամբ։
Համագործակցության առանցքային ուղղությունների թվում Ղազարյանը նշեց զբոսաշրջությունը։ Նրա խոսքով` ուղիղ ավիահաղորդակցության բացումը Հնդկաստանից զբոսաշրջային հոսքի կհանգեցնի, ինչն իր հերթին ներդրումներ կբերի։
«Առաջիկա կես տարվա ընթացքում Հնդկաստանից իրական ներդրումներ են սպասվում արդյունաբերության, շինարարության և առևտրի զարգացման համար։ Ապագայում նախատեսվում է նաև, որ հայկական ձեռնարկությունները տեղական արտադրանքով կմասնակցեն Հնդկաստանում կայանալիք ցուցահանդեսին», – ասաց Ղազարյանը։
ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳՆ–ն աշխատանք է տանում Հնդկաստանի գործընկերների հետ բոլոր ուղղություններով, այդ թվում` ներդրումային նախագծերի։ Բացի այդ աշխատանքներ են տարվում հայ–հնդկական գործարար խորհրդի ստեղծման ուղղությամբ։ Հայաստանն ու Հնդկաստանը բանակցում են նաև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման հարցով։ Առաջիկայում նախատեսվում է Հնդկաստանից Հայաստան բեռնարկղերի փորձնական մատակարարում իրականացնել։
Հիշեցնենք` մարտի սկզբին հայտնի դարձավ, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանին առաջարկել է լրացուցիչ առևտրային ճանապարհ ստեղծել հնդկական ապրանքները Սև ծովով Եվրոպա և Ռուսաստան արտահանելու համար։ Փաստացի Միրզոյանը Հնդկաստանին առաջարկել է դառնալ «Պարսից ծոց–Սև ծով» ՄՏՄ–ի մասնակից։ Հաշվի առնելով, որ նախագծի գաղափարը Իրանինն է, ակնհայտ է, որ քաղաքական կամք է դրսևորում նաև Թեհրանը։
Լրահոս
0