00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն, Իրանը, Սիրիան և Թուրքիան ճանապարհային քարտեզ կպատրաստեն. Լավրով

© AFP 2024 / ED JONESՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2023
Բաժանորդագրվել
Լավրովը նշել է, որ թուրք-սիրիական կարգավորման գործընթացի մեկնարկը դրական ազդեցություն է ունենում տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա:
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Մոսկվան առաջարկել է ՌԴ-Իրան-Թուրքիա-Սիրիա քառակողմ ձևաչափի շրջանակում արտգործնախարարների հաջորդ հանդիպմանը Դամասկոսի և Անկարայի հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ նախապատրաստել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր այսօրվա շփման օպտիմալ արդյունքը կարող է լինել պայմանավորվածությունը` փորձագետներին հանձնարարել հաջորդ նախարարական հանդիպմանը նախապատրաստել թուրք-սիրիական կարգավորման ճանապարհային քարտեզի նախագիծը, որն այնուհետև կներկայացվի մեր պետությունների ղեկավարներին»,-ասել է Լավրովը՝ բացելով Մոսկվայում Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հետ հանդիպումը:
Ռուս նախարարը նշել է, որ այդ փաստաթղթում կան մի շարք սկզբունքներ, որոնք պաշտպանում են քառակողմ ձևաչափի բոլոր մասնակիցները։
«Նկատի ունեմ, նախևառաջ, հանդիպման մասնակից բոլոր երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության ու միասնականության անփոփոխ հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին»,-պարզաբանել է Լավրովը:
Ամենակարևորն այն է, որ դիտարկենք գործնական հարցեր ազգային արժույթի մասին. Լավրովը` ՇՀԿ–ում
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ թուրք-սիրիական կարգավորման գործընթացի մեկնարկը դրական ազդեցություն է ունենում տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։
«Թուրք-սիրիական կարգավորման գործընթացի մեկնարկը, որին մասնակցում են իր արդյունավետությունն ապացուցած Աստանայի ձևաչափի բոլոր երեք երաշխավոր երկրները, նկատելի դրական ազդեցություն է ունենում ոչ միայն Սիրիայի շուրջ իրավիճակի, այլև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ընդհանուր մթնոլորտի վրա»,-ասել է Լավրովը:
Նա կարևորել է քառակողմ հանդիպումը` ավելացնելով, որ երկրները հետևողականորեն գնացել են այդ արդյունքին։
Արևմուտքի կուրսը լիովին ձախողվել է․ Լավրովը` Ռուսաստանին մեկուսացնելու մասին
Լրահոս
0