00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևամորթ Կլեոպատրա. եգիպտացիները հեգնում են՝ գոնե լավ է` մեր թագուհու դերակատարը տղամարդ չէ

© Photo : Instagram / adele_jjamesԱդել Ջեյմս
Ադել Ջեյմս - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2023
Ադել Ջեյմս. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Չորեքշաբթի օրը՝ մայիսի 10-ին, ամերիկյան «Նեթֆլիքս» ընկերությունը հանրության դատին է ներկայացնում «Թագուհի Կլեոպատրան» չորսսերիանոց գեղարվեստավավերագրական ֆիլմը, որն արդեն թեժ վեճեր է առաջացրել ողջ աշխարհում։
Խնդիրն այն է, որ այդ կինոնկարում Կլեոպատրան սևամորթ է՝ նրա դերը կատարում է բրիտանացի հայտնի դերասանուհի Ադել Ջեյմսը։ Ու թեև շատերը համոզված են, որ սևամորթ դերասանուհին փայլուն կերպար է ստեղծել, այնուամենայնիվ եգիպտացիները վրդովված են՝ ինչպե՞ս է ամերիկյան ընկերությունը համարձակվել այսպես խեղաթյուրել իրենց պատմությունը. մնում էր, որ թագուհուն ջինս ու բոթաս հագցնեին։
«Ախր, ձեր երկիրը 250 տարեկան էլ չկա, իսկ մենք՝ եգիպտացիներս, հազարամյակների պատմություն ունենք»։ Կահիրեի իրավաբաններից մեկը նույնիսկ դատի է տվել «Նեթֆլիքսին»՝ պահանջելով ընդհանրապես արգելել կինոնկարի ցուցադրությունը։
Սևամորթ Կլեոպատրա. եգիպտացիները հեգնում են՝ լավ է, գոնե տղամարդ չի մեր թագուհու դերակատարը
Համաձայնեք` տվյալ դեպքում իրոք նրբություն կա։ Եգիպտական թերթերից մեկի հեղինակը փաստում է. «Եգիպտացիների հետ կարելի է կատակել ցանկացած թեմայով, բացի իրենց պատմությունից և մշակույթից։ Մեր բարյացակամ ազգը անմիջապես կընդհատի ձեզ, եթե փորձեք սխալ ներկայացնել իր ժառանգությունը։ Մանավանդ, երբ խոսքը Քրիստոսի ծննդից մի քանի հազարամյակ առաջ գոյություն ունեցած քաղաքակրթության մասին է։ Եվ կինոնկարի գործադիր պրոդյուսեր Ջադա Փինքեթ-Սմիթը, որքան էլ լավ իմանա պատմությունը, երբեք չի հասկանա, որ Եգիպտոսի քաղաքացին մանկուց որպես ազգային պարտք է ընկալում իր հարուստ պատմությամբ և մշակույթով հպարտանալը»։
Թագավոր լինելուց լավ բա՞ն. 70 տարի անց գահակալության առաջին արարողությունը Բրիտանիայում
Իսկ ֆրանսիական թերթերից մեկի թղթակիցը հիշում է. «Տարիներ առաջ Նյու Յորքում էի և ականատեսը եղա, թե ինչ բուռն վեճերի տեղիք տվեց «Դիսնեյ» ստուդիայի պատրաստած «Ջրահարսը» գեղարվեստական կինոնկարը, որում գլխավոր հերոսուհու դերը սևամորթ դերասանուհի էր կատարում։ Այդ վեճերն ու կրքերը ինձ անհասկանալի թվացին՝ չէ՞ որ խոսքը ընդամենը դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի հայտնի հեքիաթի մասին է, որը նա գրել է 1837 թվականին։ Ի՞նչ կապ կարող է ունենալ, այսպես կոչված՝ ֆենթեզին, պատմական իրականության հետ։ Բայց հետո պատկերացրի, թե ինչպես կարձագանքեին ռուսները, եթե ես պնդեի, որ Աննա Կարենինան սևամորթ է եղել։ Ու խոսքը, բնականաբար, այն մասին չէ, որ սևամորթ կինը չի կարող նետվել գնացքի տակ։ Պարզապես ռուսաստանյան հասարակությունը երբեք չէր ընդունի սևամորթ Կարենինային ճիշտ այնպես, ինչպես հիմա եգիպտացիները չեն ընդունում սևամորթ Կլեոպատրային»։
Արվեստաբանների մի զգալի մասը միանշանակ պնդում է՝ այն, որ ամերիկացիները Կլեոպատրային սևամորթ են դարձրել, թելադրված է Միացյալ Նահանգներում այժմ լայն տարածում ստացած տրամադրություններով՝ մի ժամանակ մենք ճնշել ու նվաստացրել ենք սևմորթներին, հիմա պիտի մեղքներս քավենք և ավելի մեծ տեղ տանք նրանց բոլոր բնագավառներում։
Եգիպտացիները հակադարձում են՝ դա ձեր ներքին գործն է. ինչո՞ւ եք հանուն ձեր պրոբլեմների լուծման խեղաթյուրում մեր պատմությունը։ Չէ՞ որ գիտնականների ճնշող մեծամասնությունը համոզված է՝ Կլեոպատրան ծագումով հույն էր և չէր կարող սևամորթ լինել։ Մեկնաբաններից մեկը հեգնել է. «Ի՜նչ գիտնական, ի՜նչ բան, ամերիկյան «Նեթֆլիքսը» որոշել է, որ Կլեոպատրան սևամորթ է, ուրեմն սևամորթ է։ Դեռ շնորհակալ պիտի լինենք, որ նրա դերը տղամարդ չի խաղում»։
Իրականում էստեղ խնդիր կա, և բոլորովին պատահական չի, որ այս վիճահարույց ֆիլմը առիթ է դարձել հին եգիպտացիների ծագման շուրջ թեժ վիճաբանությունը վերսկսելու համար։
Եգիպտացիների ծագումը պարզելու համար գիտնականները վաղուց արդեն փորձում էին ստանալ փարավոնների ԴՆԹ-ն, բայց կար երկու հանգամանք, որոնք բարդացնում էին խնդիրը։ Նախ, անապատի անբարենպաստ կլիման, փարավոնների դամբարանների խոնավությունը և այն քիմիական նյութերը, որոնց օգնությամբ զմռսվում էին նրանց մարմինները, գրեթե անհնար էին դարձնում ԴՆԹ-ի առանձնացումը։
Արարատ լեռը - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2023
Հայաստանցիների ուշադրությունից երևի չի վրիպել․․․
Եվ երկրորդ՝ ախր, հատկապես մեր թվարկությունից առաջին հազարամյակի ընթացքում այնքան ազգեր են գրավել Եգիպտոսը՝ է′լ ասորիներ, է′լ նուբիացիներ, է′լ պարսիկներ, հույների և հռոմեացիների մասին էլ չեմ ասում։ Սակայն վերջին հինգ տարվա ընթացքում մշակվեցին այնպիսի հեղափոխական գիտական մեթոդներ, որոնք լույս սփռեցին եգիպտացիների ծագման պրոբլեմի վրա։ Ու անսպասելիորեն պարզվեց, որ հին եգիպտացիները Աֆրիկա են եկել Միջերկրական ծովի արևելյան ափից, այսպես կոչված՝ Լևանտի տարածաշրջանից։
Հաստատ գիտեք, որ Լևանտը այն տարածքն է, որտեղ հիմա գտնվում են Սիրիան, Լիբանանը, Պաղեստինը, Իսրայելը, Հորդանանը և Թուրքիան։ Իսկ ժամանակակից Թուրքիայի տարածքում ովքե՞ր էին ապրում։ Շատ ճիշտ եք, հայե′րը։ Եվ ուրեմն, եթե ամերիկացիներն ասում են, թե Կլեոպատրան սևամորթ է, մենք՝ հայերս էլ լրիվ իրավունք ունենք պնդելու՝ Կլեոպատրան հայ էր։
Լրահոս
0