Ադրբեջանցիները հրետանային միջոցներից կրակել են Նորաբակի ուղղությամբ

© Sputnik / Aram NersesyanԳեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղը
Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Այսօր ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմը կորուստներ չունի»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
Հիշեցնենք` մայիսի 11–ի ժամը 06:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից կատարված հանցավոր ռազմական գործողությունների առթիվ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։
Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ զոհի մասին։
Լրահոս
0