00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ատեստավորման արդյունքում «անբավարար» ստացած զինծառայողները կզրկվեն հավելավճարից

© Photo : press office of MoD of RAՍուրեն Պապիկյանը հանդիպել է զինծառայողների հետ
Սուրեն Պապիկյանը հանդիպել է զինծառայողների հետ - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2023
Սուրեն Պապիկյանը հանդիպել է զինծառայողների հետ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ատեստավորման գնահատականներից կախված զինվորականների հավելավճարները կկազմեն 420 000–ից 205 000 դրամ։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ատեստավորման արդյունքում «անբավարար» ստացած զինծառայողները կզրկվեն հավելավճարից։
Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` ներկայացնելով պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման ու ստացած գնահատականների հիման վրա զինծառայողների հավելավճարների հաշվարկման նոր կարգին վերաբորող որոշման նախագիծը։
«Ատեստավորման արդյունքներով հաշվարկված հավելավճարի չափը ենթակա չէ վճարվելու, եթե ֆիզիկական, շարային և կրակային պատրաստվածության գնահատման արդյունքներով զինծառայողն առնվազն մեկ պատրաստվածության աստիճանից կամ ծառայողական գիտելիքների գնահատման թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական» ,– ասաց նախարարը։
Պապիկյանը հստակեցրեց, որ յուրաքանչյուր ստուգման ժամանակ «անբավարար» ստանում է այն զինծառայողը, ով առնվազն 21 հարցի սխալ է պատասխանում։ 30-34 հարցերի ճիշտ պատասխանողը կստանա «բավարար», 35- 44 ճիշտ պատասխանի դեպքում` «լավ», իսկ 45 և ավելի հարցերի ճիշտ պատասխանողները կստանան «գերազանց» գնահատական։
Ընդհանուր ատեստավորումից «գերազանց» է ստանում այն զինծառայողը, ով պատրաստվածության բոլոր ձևերից ու ծառայողական գիտելիքներից ստանում է միայն «գերազանց»։ «Լավ» կգնահատվի այն զինծառայողը, ով բոլոր ստուգարքներից կստանա «գերազանց» և միայն մեկից` «լավ»։ «Բավարար» կգնահատվի, եթե մեկ ստուգարքից ստանա «բավարար», մյուսներից` «լավ» և «գերազանց»։
Ինչ վերաբերում է հավելավճարների չափերին, «գերազանց» ստացող սպաները կստանան 470 000 դրամ, «լավ» ստացողերը` 420 000, «բավարար»` 230 000 դրամ հավելավճար։
Զինվորական մյուս կազմերը «գերազանցի» դեպքում կստանան` 395 000 դրամ, «լավի» դեպքում` 345 000, «բավարարի» դեպքում` 205 000 դրամ։
Նշենք, որ հավելավճարները տրվելու են ամեն ամիս։
Լրահոս
0