00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացառում եմ. Ավինյանը` «Նեմեսիսի» հուշարձանը ապամոնտաժելու մասին

© Sputnik / Andranik Ghazaryan«Նեմեսիսի» հուշարձանը Երևանում
«Նեմեսիսի» հուշարձանը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2023
«Նեմեսիսի» հուշարձանը Երևանում
Բաժանորդագրվել
Ավինյանի խոսքով` «Նեմեսիսի» արձանը արժանապատվության ասպետներին է նվիրված և այն որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ չէ։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը բացառում է, որ «Նեմեսիսի» հուշարձանը կապամոնտաժվի։ Այս մասին Ավինյանն ասել է News.am-ի հետ զրույցում։
Ապրիլի 29-ին հայտնի էր դարձել, որ Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ է համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար՝ դա բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։ Դրանից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը պետք է ապամոնտաժի Երևանում տեղադրված հուշարձանը։
Ավինյանի խոսքով` ոչ կառավարությունը, ոչ էլ ԱԳՆ-ն կապ չունեն հուշարձանի տեղադրման գործընթացի հետ։ Ըստ նրա` նման հարցերն ամեն դեպքում պետք է նաև քննարկման ներկայացնել։
««Նեմեսիսի» արձանը արժանապատվության ասպետներին, ազգային արժանապատվությանը նվիրված արձան է։ Այն որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ չէ»,–ասաց Ավինյանը։
Նա ընդգծեց, որ հուշարձանի տեղադրման որոշումը մայրաքաղաքի ավագանին միաձայն ընդունել է։ Ավինյանը նաև հավելեց, որ Թուրքիայի հնարավոր արձագանքի վերաբերյալ քննարկումներ չեն եղել։
«Այն, ինչ անում է Թուրքիայի ԱԳՆ-ն, տեղին չէ, որովհետև եթե անընդհատ նման թեմաներ քննարկենք, կարող ենք Ծիծեռնակաբերդին հասնել։ Սա էլ կարող է թուրք պաշտոնյաների մոտ հարցեր առաջացնել։ Սա մեր ներքին հարցն ու ներքին խնդիրն է»,- ասաց նա։
Նշենք, որ Երևանի օղակաձև զբոսայգում «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված աղբյուր–հուշակոթողը տեղադրելու որոշումը կայացվել է 2021 թվականի սեպտեմբերի 14-ին։ Այդ ժամանակ Երևանի քաղաքապետն էր Հայկ Մարությանը։
Արձանը տեղադրվեց որոշումից ավելի քան 1.5 տարի անց` 2023 թվականի ապրիլի 25-ին։
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման մասին, նշել էր` կայացվել է սխալ որոշում։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, և ինքը չէր ցանկանա, որ դա դիտվեր իբրև Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ։
Լրահոս
0