00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի և Բաքվի միջև կնքվելիք փաստաթուղթը ռիսկային է․ փորձագետը՝ Բրյուսելի հանդիպման մասին

Իգիթյան. ՀՀ կառավարությունը դե–ֆակտո սպասարկում է ոչ թե մեր, այլ Արևմուտքի շահերը
Բաժանորդագրվել
Բրյուսելում մայիսի 14–ին նախատեսված հանդիպման մասին Sputnik Արմենիան զրուցել է քաղաքագետ Կարեն Իգիթյանի հետ
Բրյուսելյան գալիք հանդիպումը պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե ավելի շուտ ինչ է ասում Ալիևը, քան Փաշինյանը։ Ադրբեջանի նախագահը ՀՀ վարչապետին դիտարկում է որպես պարտված կողմ ու փորձում է հայկական կողմից կողմից կորզել առավելագույնը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Կարեն Իգիթյանը` խոսելով մայիսի 14-ին Բրյուսելում նախանշված Փաշինյան–Ալիև հանդիպման մասին։
Ըստ Իգիթյանի`Ադրբեջանի նախագահը ձգտում է ամեն գնով ունենալ մի պայմանագիր, որտեղ ադրբեջանական կողմի հաջողություններն ամրագրված կլինեն։ Փաշինյանն իրավացի չէ, երբ պնդում է, թե խաղաղության պայմանագրի առկայությունը լավ լուր կլինի։ Այդ փաստաթուղթն իրավաբանական տեսակետից կարձանագրի այն, ինչ Ադրբեջանն ունի և դեռ կարող է ստանալ, հետևաբար այդ պայմանագիրն Ադրբեջանի գործողությունները չի սահմանափակի, ու ապագայում կլինեն նոր սադրանքներ, կոնֆլիկտներ և ագրեսիա Հայաստանի նկատմամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումը չի փոխել. նա կմեկնի Բրյուսել
Քաղաքագետն ընդգծում է, որ բրյուսելյան հարթակը նաև ՀՀ իշխող ուժի ընտրությունն է, որովհետև ՀՀ վարչապետն ու իր քաղաքական թիմը միանշանակ նախընտրում են պայմանավորվածություններ ձեռք բերել Արևմուտքում։
Ժամանակին արտգործնախարար Արարատ Միրզոյանը չեղարկեց մոսկովյան այցն ու հանդիպումը Լավրովի և Բայրամովի հետ` վկայակոչելով Լաչինի միջանցում սրված իրավիճակը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ Սոթքում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայից հետո հայտարարեց, որ այդուհանդերձ կմեկնի Բրյուսել ու կբանակցի Ալիևի հետ։
Իգիթյանի դիտարկմամբ` Արևմուտքը լուծում է իր խնդիրները։ Ըստ այդմ` եթե Ադրբեջանն ու Հայաստանը կնքեն խաղաղության պայմանագիր և Հայաստանը կարգավորի հարաբերությունները նաև Թուրքիայի հետ, ապա մեր կառավարությունը ֆորմալ առումով կարող է հայտարարել, որ ռուսական զորակազմի ներկայությունը Հայաստանում այլևս անհրաժեշտ չէ։ Այսինքն` Արևմուտքի համար Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու համար կլինի պատեհ հիմք։
«Երկրորդ փուլով Արևմուտքը մեծ դաշտ է ստեղծում Իրանի դեմ, որովհետև ռուսական զորակազմի դուրսբերման պարագայում տարածաշրջանում կստեղծվի հակաիրանական մեծ շղթա։ Ցավոք, Հայաստանի կառավարությունն իր քաղաքականությունը չի կառուցել մեր ազգային շահերի հիման վրա, այլ շարունակում է սպասարկել ուրիշների շահերը։ Եթե ասում են, որ ռուսական զորքերը սպառնալիք են ՀՀ–ի համար, եթե ԵՄ–ից բերում են դիտորդներ, որոնք պետք է վերահսկեն հայկական և ռուսական զորքերի տեղաշարժերը, եթե Իրանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը թողնում են շատ ցածր մակարդակի վրա, այդ ամենը վկայում է, որ ՀՀ կառավարությունը դե ֆակտո սպասարկում է ոչ թե մեր, այլ Արևմուտքի շահերը»,– ասաց Իգիթյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրամիությունը մայիսի 14-ին Բրյուսելում կկազմակերպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները, որոնք միտված են Հարավային Կովկասում կայունության և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հասնելուն:
Հունիսի 1-ին Քիշնևում սպասվում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ևս մեկ հանդիպում, իսկ մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա արտգործնախարարների բանակցությունների ևս մեկ փուլ։
Հատկանշական է, որ ի տարբերություն բրյուսելյան բանակցությունների` Բաքուն դեռ պաշտոնապես չի հայտարարել Քիշնևում հանդիպմանն իր մասնակցության մասին։ Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ այնտեղ ներկա է գտնվելու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Դեռ անցած տարվա նոյեմբերին Իլհամ Ալիևը հրաժարվել էր հերթական բանակցություններից Ֆրանսիայի առաջնորդի նախատեսված մասնակցության պատճառով։
Իգիթյանի խոսքով` այժմ ևս Ալիևը նախապես ամեն ինչ անում է, որպեսզի Մակրոնը չմասնակցի գալիք հանդիպմանը, հետևաբար Ադրբեջանի նախագահի կողմից կարող են հնչել կոշտ հայտարարություններ և նույնիսկ հայ–ադրբեջանական սահմանին կարող են լինել նոր սադրանքներ, քանի որ այդ սադրանքները Բաքվում ընկալվում են որպես ճնշման միջոց ինչպես Հայաստանի, այնպես էլ նրա դաշնակիցների դեմ։
Լրահոս
0