Ղարիբաշվիլին Պուտինի որոշումը քննադատող երկրներին կոչ է արել հետևել նրա օրինակին

© Photo : Screenshot / official site of MSCԻրակլի Ղարիբաշվիլի
Իրակլի Ղարիբաշվիլի - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի կողմից Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկումը կտրուկ բացասական արձագանք է առաջացրել Արևմուտքում։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել, որ բոլոր այն երկրները, որոնց դուր չի եկել Ռուսաստանի որոշումը, իրենք նույնպես չեղարկեն վիզաները Վրաստանի քաղաքացիների համար և վերսկսեն թռիչքները դեպի այդ երկիր: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե որևէ մեկին դուր չի եկել Ռուսաստանի հետ թռիչքների նշանակումը և առանց վիզայի ռեժիմը, ապա նրանք կարող են այլ չվերթեր բացել։ Օրինակ՝ ուղիղ չվերթեր բացելԱմերիկայի հետ, առանց վիզայի ռեժիմ սահմանել մեր քաղաքացիների համար ԱՄՆ-ում, Չինաստանում և այլն», - ասել է վարչապետը լրագրողներին։
Մայիսի 10–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում կայացրեց մայիսի 15-ից չեղարկել Վրաստանի հետ վիզային ռեժիմը, ինչպես նաև ռուսական ավիաընկերությունների համար հանել այդ երկիր ուղիղ չվերթերի արգելքը: Միաժամանակ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ ռուսական ավիաընկերությունները նախապատրաստում են դեպի Վրաստան թռիչքների վերսկսումը։
Նախատեսվում է ռուսական ինքնաթիռներով շաբաթական յոթ ուղիղ չվերթ իրականացնել Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ:
Վրաստանի վարչապետը ողջունել է Ռուսաստանի որոշումը
Լրահոս
0