ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու փորձերը

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի արտաքին գերատեսչությունը հայտնում է , որ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս հերթական խախտումներն ի ցույց են դնում ձեռք բերված պայմանավորվածությունների հանդեպ արհամարանքը։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Իրավիճակի ապակայունացմանը միտված Ադրբեջանի գործողությունները բացահայտ արհամարհանք են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ–ն։
Մասնավորապես` ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ այս պահվածքը խոչընդոտում է Վաշինգտոնի հանդիպմանը, Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումներին, Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերին:
«Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս հերթական խախտումներն ի ցույց են դնում ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արհամարհանքը»,– գրված է հաղորդագրությունում։
ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը:
Հիշեցնենք` մայիսի 11–ի ժամը 06:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ վիրավորի մասին։
Ի՞նչ վիճակում են ադրբեջանական կրակոցներից վիրավորված զինծառայողները
Լրահոս
0