00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Վարդան Պողոսյան
Արդարադատության նախարարության տվյալ պնդումը որևէ հիմք չունի.Պողոսյան
09:48
8 ր
Էդվարդ Բերուջանյան
Կարծում եմ` Իրանի նախագահի նոր ընտրություններում կառաջադրվի երկրի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի թեկնածությունը.Բերուջանյան
09:57
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
0 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը հանձնարարեց ուշադիր զբաղվել նախկին պաշտոնյայով. ԶՊՄԿ–ն ռեկորդային հարկ է վճարել

© Photo : YouTube / Screenshot / Government of ArmeniaՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանին»։ ՀՀ–ում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն երբևէ չի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հանքարդյունաբերության ոլորտից պետությունը պետք է ստանա հնարավորինս մեծ օգուտ։ Այսօր կառավարության նիստում «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների (մինչև 2035 թվականը) պլանը» քննարկելու ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ 2021թ–ին կառավարությունը մասնաբաժին է ստացել Հայաստանի թիվ մեկ հանքարդյունաբերական ընկերությունում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։
«Ուզում եմ արձանագրել, որ ԶՊՄԿ–ն 2022թ–ին վճարել է ռեկորդային թվով հարկեր` 145 մլրդ 536 մլն դրամի։ Իսկ օրինակ 2016թ–ին ԶՊՄԿ–ն վճարել էր 7.8 մլրդ դրամ հարկ։ 2023թ–ի առաջին եռամսյակում ԶՊՄԿ–ն վճարել է 14 մլրդ դրամ հարկ, այսինքն` առաջին եռամսյակում 2 անգամ շատ հարկ է վճարել, քան ամբողջ 2016թ–ին»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետն արձանագրեց, որ այդ վիճակագրության մեջ մեծ դերակատարում ունեն պղնձի միջազգային գները։
Բացի այդ, 2019 և 2020թթ–ին ԶՊՄԿ–ի վճարած հարկերը որոշակի նվազում են արձանագրել։
«Ինչի՞ հետ սա կարող է կապված լինել։ Հիմա, երբ մենք հետահայաց նայում ենք իրադարձություններին, պարզում ենք, որ 2019թ–ին իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի ընտանիքը բաժնեմաս է ձեռք բերել Զանգեզուրի կոմբինատում։ 2019թ–ին այդ իշխանության բարձրաստիճան ներկյացուցչին ազատել ենք իր պաշտոնից, 2020թ.–ին էլ քովիդի և պատերազմի պատճառով ժամանակ չենք ունեցել պատշաճ զբաղվելու այդ թեմայով։ Իմիջիայլոց, ես կարծում եմ, որ մեր իրավապահ մարմինները այդ դրվագով պետք է շատ ուշադիր զբաղվեն։ 2021թ–ին արդեն ԶՊՄԿ–ի վճարած հարկերը կտրուկ աճում են 43 տոկոսով»,– ասաց Փաշինյանը։
Քննարկման ավարտին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների (մինչև 2035 թվականը) պլանին»։ ՀՀ–ում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն երբևէ չի ունեցել։
Հիշեցնենք` 2022 թվականի օգոստոսի 25-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը հայտնեց, որ ՀՀ-ն որպես նվիրատվություն փակ սեփականության իրավունքով ԱՄՓ հոլդինգից ստացել է ԶՊՄԿ-ին պատկանող 188 947 հատ հասարակ բաժնետոմս, ինչը կազմում է կոմբինատի բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,8 տոկոսը, դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին: Գործադիրը որոշեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 6,8 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը։
Լրահոս
0