https://armeniasputnik.am/20230511/tvovmasjany-dimel-e-mijazgajin-karujcnerin-adrbejanin-patzhamijvocneri-entarkelu-hamar-59469502.html
Թովմասյանը դիմել է միջազգային կառույցներին` կոչ անելով պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանին
Թովմասյանը դիմել է միջազգային կառույցներին` կոչ անելով պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանին
Նա ցավով նշում է, որ իր նախկին ահազանգերից հետո միջազգային կառույցները չեն կիրառել գործնական քայլեր՝ կանխելու Ադրբեջանի նոր ագրեսիան։ 11.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-11T11:53+0400
2023-05-11T11:53+0400
2023-05-11T11:54+0400
թագուհի թովմասյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ագրեսիա
հայաստան
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/09/51062800_0:0:1327:747_1920x0_80_0_0_81e96abb2f1c5a5f81b00ab5cc51c868.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կոչ է անում միջազգային գործընկերներին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել ու պատասխանատվության ենթարկել` ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հերթական ռազմական ագրեսիայի համար։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։Նա հիշեցրել է, որ դեռ 2023 թվականի մարտի 15-ին միջազգային կառույցներին ահազանգել էր, որ Հայաստանում շփման գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ, որը տեսանելի է եղել անգամ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին։Նա ցավով փաստում է, որ միջազգային կառույցները, չնայած իրենց բոլոր մտահոգություններին, չկիրառեցին գործնական քայլեր՝ կանխելու Ադրբեջանի նոր ագրեսիան։Հիշեցնենք` մայիսի 11–ի ժամը 06:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ զոհի մասին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/09/51062800_0:0:1179:884_1920x0_80_0_0_bcc213e26fd925235ea63ad19351d4d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թագուհի թովմասյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ագրեսիա, հայաստան, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
թագուհի թովմասյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ագրեսիա, հայաստան, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
Թովմասյանը դիմել է միջազգային կառույցներին` կոչ անելով պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանին
11:53 11.05.2023 (Թարմացված է: 11:54 11.05.2023) Նա ցավով նշում է, որ իր նախկին ահազանգերից հետո միջազգային կառույցները չեն կիրառել գործնական քայլեր՝ կանխելու Ադրբեջանի նոր ագրեսիան։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կոչ է անում միջազգային գործընկերներին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել ու պատասխանատվության ենթարկել` ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հերթական ռազմական ագրեսիայի համար։ Այս մասին նա գրել է իր
ֆեյսբուքյան էջում։
Նա հիշեցրել է, որ դեռ 2023 թվականի մարտի 15-ին միջազգային կառույցներին ահազանգել էր, որ Հայաստանում շփման գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ, որը տեսանելի է եղել անգամ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին։
«Բացի այդ, Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի մասին ահազանագել էի նաև ապրիլի 25-29-ին Բրյուսել կատարած այցիս ժամանակ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումներում»,– գրել է նա։
Նա ցավով փաստում է, որ միջազգային կառույցները, չնայած իրենց բոլոր մտահոգություններին, չկիրառեցին գործնական քայլեր՝ կանխելու Ադրբեջանի նոր ագրեսիան։
Հիշեցնենք` մայիսի 11–ի ժամը 06:00-ից սկսած Ադրբեջանի
ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ զոհի մասին։