Ուկրաինական հատուկ ծառայությունները փորձել են հավաքագրել ԴԺՀ–ի ԱԻ նախարարի տեղակալին

© Sputnik / StringerՈւկրաիանական հատուկ ծառայություններ
Ուկրաիանական հատուկ ծառայություններ - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2023
Ուկրաիանական հատուկ ծառայություններ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դմիտրի Կոստյամինից պահանջել են գաղտնի տեղեկություններ փոխանցել Կիևին։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ուկրաինական հատուկ ծառայությունները փորձել են հավաքագրել ԴԺՀ–ի արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Դմիտրի Կոստյամինին` սպառնալով հաշվեհարդար տեսնել նրա կնոջ նկատմամբ, որը ձերբակալվել էր Խարկովում։
Գերատեսչության տվյալներով` Դմիտրի Կոստյամինից պահանջել են գաղտնի տեղեկություններ փոխանցել Կիևին։
Մարտի 1-ին փոխնախարարի կինը Խարկով էր մեկնել մոր հուղարկավորության ներկա գտնվելու համար և ձերբակալվել էր ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։
Ռուսական հատուկ ծառայությունների օպերատիվ գործողությունների արդյունքում պաշտոնյայի կինն ազատ է արձակվել։ Նա լքել է Ուկրաինայի տարածքը։
Ուկրաինայի ԱԹՍ-ները փորձել են հարձակվել Վորոնեժի մարզում տեղակայված ռազմական օբյեկտի վրա
Լրահոս
0