00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունգարիան ՀՀ–ում կրկին դեսպան ունի. դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են

© Photo : official site of MFA of RA Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Աննա Մարիա Շիկոն ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին է հանձնել հավատարմագրերի պատճեն
Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Աննա Մարիա Շիկոն ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին է հանձնել հավատարմագրերի պատճեն - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2023
Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Աննա Մարիա Շիկոն ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին է հանձնել հավատարմագրերի պատճեն
Բաժանորդագրվել
11 տարի անց Հունգարիան Հայաստանում կրկին ներկայացուցիչ ունի։ Նորանշանակ դեսպանը հանդիպել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Աննա Մարիա Շիկոն ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին է հանձնել հավատարմագրերի պատճենը։ Նրա նստավայրը կլինի Թբիլիսին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են հայ-հունգարական երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հնարավոր ուղիները, կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը:
Նշենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ու ՀՀ–ում Հունգարիայի նորանշանակ դեսպան Աննա Մարիա Շիկոն հանդիպման ընթացքում քննարկել են նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն հինգ ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
Կողմերը խոսել են նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների մասին։
Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարևորությունը:
Հիշեցնենք` 2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասել էր, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։
2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիների վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։
Լրահոս
0