Արարատի մարզում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սյանն ու ընկել ջրատարը

© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAԱրարատի մարզի Մարմարաշեն գյուղի եկեղեցու մոտակայքում վթարված ավտոմեքենան
Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի եկեղեցու մոտակայքում վթարված ավտոմեքենան - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ պաշտոնական հաղորդագրության` տուժածներ չկան, կայքերից մեկը գրում է, սակայն, թե վարորդը հիվանդանոց է տեղափոխվել։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի եկեղեցու մոտակայքում վթարի է ենթարկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ միջադեպի մասին ահազանգը ստացվել է մայիսի 12-ին` ժամը 15։07-ին, հայտնել են նաև, որ ծուխ է նկատվում։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը․ տուժածներ չկան»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ նույն դեպքի վերաբերյալ shamshyan.com-ը հայտնում է, որ վարորդը 31-ամյա Մհեր Կիրակոսյանն է, որը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAԱրարատի մարզի Մարմարաշեն գյուղի եկեղեցու մոտակայքում վթարված ավտոմեքենան
Дорожно-транспортное происшествие у села Мармарашен (12 мая 2023). Арарат - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2023
Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի եկեղեցու մոտակայքում վթարված ավտոմեքենան
Լրահոս
0