Բաքվում հայ ռազմագերիներին շարունակում են ծեծել, զրկում են սննդից, քնից. Սիրանուշ Սահակյան

© Sputnik / Asatur YesayantsՍիրանուշ Սահակյան
Սիրանուշ Սահակյան - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրավապաշտպանի պնդմամբ` եղել են դեպքեր, երբ ադրբեջանցի ռազմական կամ քաղաքացիական բժիշկները բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն բռնություն են կիրառել հայ գերիների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը շարունակ կրկնվում է` անկախ խաղաղության օրակարգի շուրջ քննարկումներից։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը`ներկայացնելով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի հետ համատեղ ստեղծած զեկույցը։
«Ցավով արձանագրում ենք, որ խաղաղության օրակարգի պայմաններում հայ զոհերի և ռազմագերիների նկատմամբ վարքագծի փոփոխություն չկա և նրանց նկատմամբ վատ վերաբերմունքը կրկնվում է։ Խոսքը ռազմական ոստիկանությունում դաժան ծեծերի մասին է, որոնք զուգակցվել են սննդից, քնից զրկելով։ Եղել են նաև դեպքեր, որ ցուրտ եղանակին արհեստականորեն այնպես են արել, որ սառելու պատճառով ռազմագերիներին հավելյալ տառապանքներ են պատճառվել։ Այդ ամենը եղել է նրանց ադարադատության նախարարության ենթակայության ներքո պահման վայրերում, որտեղ հենց ազգային ինքնասիրությունը վիրավորելու միջոցով ընդգծել են ադրբեջանցիների գերակայությունը հայկական էթնիկ խմբերի նկատմամբ»,– նշեց Սահակյանը։
Նա շեշտեց, որ ադրբեջանական կողմը նաև շարունակում է 2020 թվականի պատերազմից հետո իրենց հսկողության ներքո գտնվող անձանց ընտանիքների հանդեպ հավելյալ տառապանք պատճառող նպատակաուղղված գործողությունները։
Ադրբեջանական ԶՈւ–ն Սյունիքի գյուղերում ականներ է տեղադրում` կենդանիներ են սատկում. Թաթոյան
Իրավապաշտպանն ասաց, որ գերիների նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերել են նաև ադրբեջանցի քաղաքացիական անձինք։ Եղել են դեպքեր, երբ ռազմական բժիշկները կամ քաղաքացիական բժիշկները բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն բռնություն են կիրառել։
«2022 թվականի արդյունքներով արձանագրել ենք կյանքի իրավունքին վերաբերող խախտումներ, որոնք կապված են եղել անհետաձգելի բուժօգնություն չտրամադրելու հետ։ Խնդիրն այս պարագայում էլ օբյեկտիվ պատճառներով չի եղել, այլ եղել են դեպքեր, երբ տեղի բժիշկներն ուղղակի հրաժարվել են բուժօգնություն տրամադրելուց։ Փոխարենը հումանիզմի դրսևորումները տեսախցիկի առջև բեմականացվում են, ապա տրամադրվում միջազգային կառույցներին` թե մարդասիրական իրավունքը չի խախտվում։ Տեսագրությունների ժամանակագրությունը բացահայտելով` մենք դուրս ենք բերել այս միտումը»,– ասաց Սահակյանը։
Նա մի օրինակ նշեց` ռազմագերու ներգրավվածությամբ 2 տեսանյութ կա։ Դրանցից մեկում ադրբեջանցի զինծառայողները շրջափակել են, զրուցում են, ծեծում, ծաղրում են, իսկ մյուսում նույն ռազմագերուն բուժօգնություն են ցուցաբերում։ Պարզվել է, որ երկրորդ տեսանյութը հաջորդել է զինծառայողների հետ խոսակցության տեսանյութին։
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Անդրադառնալով անհետ կորած անձանց` Սիրանուշ Սահակյանը շեշտեց, որ սա նպատակաուղղված քաղաքականություն է հայերի նկատմամբ և ոչ թե օբյեկտիվ գործընթացների արդյունք։
Իրավապաշտպանը վստահ է` ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում գրեթե անհնար է դիերի գտնվելու վայրը չիմանալը, և անհետ կորածների վերաբերյալ տեղեկություն չտալն ընդամենը վրեժխնդրություն է Ադրբեջանի կողմից։
Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։
Լրահոս
0