https://armeniasputnik.am/20230512/glvoria-fabrikaji-tnoreni-dster-spanutjan-mej-kaskatsvvoghy-hajtnabervel-e-ev-teghapvokhvel-hh-59517708.html
«Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է և տեղափոխվել ՀՀ
«Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է և տեղափոխվել ՀՀ
Տղամարդը հայտնաբերվել է Բելառուսի Հանրապետությունում, Հայաստան տեղափոխվելուց հետո կալանավորվել է։ 24-ամյա երիտասարդը չի ընդունում իր մեղքը։ 12.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-12T11:34+0400
2023-05-12T11:34+0400
2023-05-12T11:34+0400
հայաստան
սպանություն
բելառուս
կալանավորել
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_522da690293d419f3dcedd062fa5ea38.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դստեր` Դիանա Դարբինյանի սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է Բելառուսում և տեղափոխվել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդը»։Սպանությունը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 28-ին։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց հանցագործը կրակոցներ է արձակել «Land Rover» մեքենայի ուղղությամբ, որում 3 անձ է եղել։ Կրակոցների հետևանքով մահացել է 27-ամյա Դիանա Դարբինյանը, ամուսինն էլ վիրավորվել է։Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հովսեփ Սարգսյանն էլ հայտնել է, որ գործով վկայի նկատմամբ ճնշումներ կան, և վերջինս որոշել է հրաժարվել նախկինում տված իր ցուցմունքից։Նշվում է, որ 24-ամյա Լևոն Ավետիսյանը 2021 թվականի օգոստոսի 3-ից հետախուզվում էր այն ժամանակվա ՀՀ քրեական օրենսգրքի 34-104–րդ հոդվածի (սպանության փորձ) և 104-րդ հոդվածի (սպանություն) և մի շարք այլ հոդվածների մեղադրանքով։
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_300cec1182cb1b8a5e17e9a2975a6d15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, սպանություն, բելառուս, կալանավորել
հայաստան, սպանություն, բելառուս, կալանավորել
«Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է և տեղափոխվել ՀՀ
Տղամարդը հայտնաբերվել է Բելառուսի Հանրապետությունում, Հայաստան տեղափոխվելուց հետո կալանավորվել է։ 24-ամյա երիտասարդը չի ընդունում իր մեղքը։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դստեր` Դիանա Դարբինյանի
սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է Բելառուսում և տեղափոխվել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդը»։
Սպանությունը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 28-ին։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց հանցագործը կրակոցներ է արձակել «Land Rover» մեքենայի ուղղությամբ, որում 3 անձ է եղել։ Կրակոցների հետևանքով մահացել է 27-ամյա Դիանա Դարբինյանը, ամուսինն էլ վիրավորվել է։
Պարբերականի տվյալներով` սպանության մեջ կասկածվողը 24-ամյա Լևոն Ավետիսյանն է, որը Դիանա Դարբինյանի ամուսնու բարեկամն է։ Տղամարդն արդեն կալանավորված է, սակայն իր մեղքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը վստահեցրել է, որ կամայական արդարադատություն է իրականացվում, և Ավետիսյանը կապ չունի այս սպանության հետ։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հովսեփ Սարգսյանն էլ հայտնել է, որ գործով վկայի նկատմամբ ճնշումներ կան, և վերջինս որոշել է հրաժարվել նախկինում տված իր ցուցմունքից։
Նշվում է, որ 24-ամյա Լևոն Ավետիսյանը 2021 թվականի օգոստոսի 3-ից հետախուզվում էր այն ժամանակվա ՀՀ քրեական օրենսգրքի 34-104–րդ հոդվածի (սպանության փորձ) և 104-րդ հոդվածի (սպանություն) և մի շարք այլ հոդվածների մեղադրանքով։