00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համաշխարհային բանկի լոգիստիկ ինդեքսում Հայաստանը 97-րդն է 139 երկրների շարքում

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2023
Բաժանորդագրվել
Հայաստանի դեպքում նվազել են միջազգային փոխադրումների հարմարավետության ու բեռների առաքման ժամկետների գնահատականները, սակայն աճել է ենթակառուցվածքների որակի գնահատականը։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Համաշխարհային բանկի 2023 թվականի լոգիստիկայի ինդեքսում Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցրել է 97-րդ տեղը: Նախորդ ցուցանիշի համեմատ (2018 թվականի) ՀՀ-ն 5 կետով զիջել է իր տեղը։ Հայաստանը կիսում է 97-րդ տեղը 17 երկրների հետ, որոնց թվում են Մոլդովան և Տաջիկստանը:
Հայաստանի ընդհանուր վարկանիշը 2.61-ից իջել է 2.5-ի՝ հիմնականում միջազգային փոխադրումների հարմարավետության գնահատման հաշվին (այստեղ գնահատականը 2.65-ից իջել է 2.2-ի): Սա կարող է արտացոլել լոգիստիկ պայմանների վատթարացումը 2020 թվականի 44-օրյա պատերազմից և Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը հակառակորդի վերահսկողության տակ անցնելուց հետո (հարավային ուղղությամբ միջպետական փոխադրումները շրջանցիկ ճանապարհով են իրականացվում)։
Նշվում է, որ երեք տարի անց այս տարածաշրջանում նախատեսվում է կառուցել նոր ճանապարհ, որը զգալիորեն կկրճատի Երևանից մինչև Իրանի սահման երթևեկության ժամանակը:
Դեպի վատը փոխվել է նաև ապրանքների առաքման ժամկետների գնահատականը՝ 2,9-ից մինչև 2,7:
Աշխարհի անվտանգ քաղաքների վարկանիշում Երևանը 21-րդ տեղում է
Բարելավվել է ենթակառուցվածքների որակի գնահատականը (2,48-ից 2,6)՝ հաշվի առնելով վերջին հինգ տարիների ընթացքում հանրապետությունում իրականացվող ճանապարհների կառուցման և վերանորոգման լայնածավալ ծրագրերը:
Մաքսային ծառայության գնահատականը նվազել է և 2.57-ից հասել 2.5-ի։
Միևնույն ժամանակ, ինդեքսում վերապահում է արվում, որ դժվար լոգիստիկա ունեցող փոքր երկրներում միջազգային լոգիստիկ ընկերությունների կարծիքները, որոնք հաշվի են առնվում ինդեքսում, միշտ չէ, որ կարող են արտացոլել իրականությունը: Խնդիրները, որոնք կարող են նրանց համար չափազանց բարդ թվալ, տեղական ընկերություններն արդեն սովոր են բավականին արդյունավետ լուծել։
Հեռանկարը փոխվել է «կայունից» դեպի «դրական». «Ֆիթչը» վերանայել է Հայաստանի «B+» վարկանիշը
Հավելենք, որ Ռուսաստանի վարկանիշն իջել է 75-րդից մինչև 88-րդ տեղ՝ կապված անցյալ տարվանից սկսած փոխադրումների կտրուկ սահմանափակման հետ։
Վրաստանը 119-րդ տեղից բարձրացել է 79-րդ հորիզոնականը, Ադրբեջանը վարկանիշում չկա:
Լրահոս
0