Կարեն Խաչանովը պարտվել է Հռոմի Masters մրցաշարի երկրորդ շրջանում

© Sputnik / Asatur YesayantsԿարեն Խաչանովը Տոկիոյի օլիմպիադայում
Կարեն Խաչանովը Տոկիոյի օլիմպիադայում - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2023
Կարեն Խաչանովը Տոկիոյի օլիմպիադայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իտալական Masters –ի մրցանակային ֆոնդը գերազանցում է 7,7 միլիոն եվրոն:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Հռոմում ընթացող թենիսի Masters շարքի մրցաշարի երրորդ շրջան:
Երկրորդ շրջանում Խաչանովը պարտվել է ֆրանսիացի Գրեգուար Բարերին 6:4, 4:6, 6:7 (4:7)։ Թենիսիստները կորտում անցկացրել են երկուսուկես ժամ։
Masters մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 7,7 միլիոն եվրոն:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ տեղը:
Լրահոս
0