https://armeniasputnik.am/20230512/sardarapaty-kta-khvostumnalic-kadrer-hajkakan-futbvoli-zargacman-hamar-qajler-en-arvum-59539317.html
«Սարդարապատը» կտա խոստումնալից կադրեր. հայկական ֆուտբոլի զարգացման համար քայլեր են արվում
«Սարդարապատը» կտա խոստումնալից կադրեր. հայկական ֆուտբոլի զարգացման համար քայլեր են արվում
«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը բավականին հավակնոտ ծրագիր է իրականացնում, որի նպատակն է ֆրանսիական «Լանս» ակումբի հետ համատեղ ջանքերով նպաստել Հայաստանի... 12.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-12T15:14+0400
2023-05-12T15:14+0400
2023-05-12T15:46+0400
ակումբ
ֆուտբոլ
պատանի
հայաստան
ֆրանսիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0a/28965861_0:85:1600:985_1920x0_80_0_0_ab37fd75cb51ac93ef1f4b252c56d484.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Սարդարապատ» ակումբը կտա խոստումնալից կադրեր, որոնք հետագայում կփայլեն ոչ միայն Հայաստանի բարձրագույն խմբում, այլև եվրոպական բարձրակարգ առաջնություններում։ Այս մասին այսօր կազմակերպված ասուլիսում վստահեցրեց հայկական նորաստեղծ ակումբի հիմնադիր նախագահ Սևան Կարիանը` նշելով, որ ֆրանսիական «Լանս» ակումբի հետ համագործակցության շրջանակում «Սարդարապատը» զարգացման հիանալի հեռանկար ունի։Կարիանը հայտնեց, որ ֆրանսիական կողմը տարվա կտրվածքով կարող է ընդունել մինչ վեց հեռանկարային և խոստումնալից պատանի ֆուտբոլիստների, բայց եթե նրանց թիվն ավելանա, կարող են մեկնել նաև ավելի մեծ թվով պատանի մարզիկներ։Սևան Կարիանի հավաստմամբ` իրենք սկզբում ցանկանում են ամուր հիմք ստեղծել, որի վրա հետագայում կհիմնվի պրոֆեսիոնալ ակումբ `իր կազմում ունենալով թրծված ու ֆոուտբոլային թեժ մրցակցության պատրաստ սեփական կադրեր։Արդեն գիտեմ` ում հետ հույսեր կապեմ. Ալեքսանդր Պետրակովը գոհ է ֆուտբոլիստների այսօրվա խաղիցՀայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ, «Լանս» ակումբի ակադեմիայի տնօրեն և համատեղության կարգով «Սարդարապատի» տեխնիկական տնօրեն Էրիկ Ասադուրյանն իր խոսքում հատուկ ուշադրություն դարձրեց պատանի ֆուտբոլիստների ընտրության մեթոդաբանությանը` շեշտելով, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի պարագայում պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում։«Սարդարապատի» և «Լանսի» միջև համագործակցության ծրագիրը կրում է երկարաժամկետ բնույթ։ Ասադուրյանն ասաց, որ Ֆրանսիա վերադառնալուց հետո չի դադարեցնի պատանի ֆուտբոլիստներին հետևելու գործընթացը։ Հայաստանից Ֆրանսիա կուղարկվեն մարզումների և ինտենսիվ պարապմունքների տեսագրությունները, որոնք նույնպես կօգնեն հայտնաբերել խոստումնալից պատանիներին։Հավելենք, որ ծրագրի շրջանակում անցյալ տարի նոյեմբերին երկու պատանի ֆուտբոլիստ և երկու մարզիչ են մեկնել Ֆրանսիա։Հայկական ֆուտբոլը բարձիթողի վիճակում է. «Փյունիկի» սեփականատերը կրկին խոսել է խնդիրներից
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0a/28965861_88:0:1512:1068_1920x0_80_0_0_8aa126e639302415e60c94ae9f32eca4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ակումբ, ֆուտբոլ, պատանի, հայաստան, ֆրանսիա
ակումբ, ֆուտբոլ, պատանի, հայաստան, ֆրանսիա
«Սարդարապատը» կտա խոստումնալից կադրեր. հայկական ֆուտբոլի զարգացման համար քայլեր են արվում
15:14 12.05.2023 (Թարմացված է: 15:46 12.05.2023) «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը բավականին հավակնոտ ծրագիր է իրականացնում, որի նպատակն է ֆրանսիական «Լանս» ակումբի հետ համատեղ ջանքերով նպաստել Հայաստանի պատանի ֆուտբոլիստների աճին։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Սարդարապատ» ակումբը կտա խոստումնալից կադրեր, որոնք հետագայում կփայլեն ոչ միայն Հայաստանի բարձրագույն խմբում, այլև եվրոպական բարձրակարգ առաջնություններում։ Այս մասին այսօր կազմակերպված ասուլիսում վստահեցրեց հայկական նորաստեղծ ակումբի հիմնադիր նախագահ Սևան Կարիանը` նշելով, որ ֆրանսիական «Լանս» ակումբի հետ համագործակցության շրջանակում «Սարդարապատը» զարգացման հիանալի հեռանկար ունի։
Կարիանը հայտնեց, որ ֆրանսիական կողմը տարվա կտրվածքով կարող է ընդունել մինչ վեց հեռանկարային և խոստումնալից պատանի ֆուտբոլիստների, բայց եթե նրանց թիվն ավելանա, կարող են մեկնել նաև ավելի մեծ թվով պատանի մարզիկներ։
Սևան Կարիանի հավաստմամբ` իրենք սկզբում ցանկանում են ամուր հիմք ստեղծել, որի վրա հետագայում կհիմնվի պրոֆեսիոնալ ակումբ `իր կազմում ունենալով թրծված ու ֆոուտբոլային թեժ մրցակցության պատրաստ սեփական կադրեր։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ, «Լանս» ակումբի ակադեմիայի տնօրեն և համատեղության կարգով «Սարդարապատի» տեխնիկական տնօրեն Էրիկ Ասադուրյանն իր խոսքում հատուկ ուշադրություն դարձրեց պատանի ֆուտբոլիստների ընտրության մեթոդաբանությանը` շեշտելով, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի պարագայում պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում։
«Առաջին հայացքից պատանին կարող է լինել փոքրամարմին, կարճահասակ, կարող է որոշ պարամետրերով զիջել ֆիզիկապես ուժեղ թիմակիցներին, բայց կարող է ունենալ որոշակի ներուժ, որը պետք է բացահայտել և նպաստել այդ պատանու հետագա զարգացմանը։ Նրանց անհրաժեշտ է հետևել ամեն օր, տրամադրել աշխատանքի, իրականացնել նաև հոգեբանական աշխատանք` մղելով հաղթանակների»,– ասաց Ասադուրյանը։
«Սարդարապատի» և «Լանսի» միջև համագործակցության ծրագիրը կրում է երկարաժամկետ բնույթ։ Ասադուրյանն ասաց, որ Ֆրանսիա վերադառնալուց հետո չի դադարեցնի պատանի ֆուտբոլիստներին հետևելու գործընթացը։ Հայաստանից Ֆրանսիա կուղարկվեն մարզումների և ինտենսիվ պարապմունքների տեսագրությունները, որոնք նույնպես կօգնեն հայտնաբերել խոստումնալից պատանիներին։
Հավելենք, որ ծրագրի շրջանակում անցյալ տարի նոյեմբերին երկու պատանի ֆուտբոլիստ և երկու մարզիչ են մեկնել Ֆրանսիա։