Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան թույլ է տվել ՌԴ մարզիկներին մասնակցել մրցմանը

© Sputnik / Asatur YesayantsԾանրաձող
Ծանրաձող - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2023
Ծանրաձող
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները միջազգային մրցաշարերին կմասնակցեն չեզոք կարգավիճակով:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել թույլ տալ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին մասնակցել մրցումներին: Տեղեկությունը հրապարակված է կազմակերպության կայքում։
«Այսօրվա գործադիր կոմիտեի առցանց նիստից հետո IWF - ն որոշում է կայացրել հաստատել և կիրառել միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) առաջարկությունները միջազգային ֆեդերացիաների և սպորտային միջոցառումների կազմակերպիչների համար՝ միջազգային մրցումներին ռուսական կամ բելառուսական անձնագիր ունեցող մարզիկների մասնակցության վերաբերյալ», - ասված է հայտարարության մեջ:
Մարզիկներին թույլատրվում է մասնակցել չեզոք կարգավիճակում:
ՄՕԿ-ը մարտի 28-ին միջազգային ֆեդերացիաներին խորհուրդ է տվել թույլատրել մրցումներին մասնակցել այն մարզիկներին, ովքեր չեն աջակցում Ռուսաստանի հատուկ գործողությանը։
Լրահոս
0