00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաշինգտոնը կատաղած է. Կիևը ձգձգում է հակահարձակումը

© Photo : Official website of the President of UkraineՎլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2023
Վլադիմիր Զելենսկի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վաշինգտոնն ու Կիևը նման են ամուսնական զույգի՝ ամուսնալուծության նախօրեին. տանը հայհոյում են ու ափսեներ ջարդում, իսկ մարդկանց աչքի առաջ փորձում են սեր ցույց տալ։

Վիկտորյա Նիկիֆորովա, ՌԻԱ Նովոստի

Վերջին օրերին, սակայն, նրանց մոտ ամեն ինչ շատ բարդ է։ ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը հպատակ ուկրաինացիներին հրապարակավ մատնացույց է արել, որ նրանք հակահարձակման համար անհրաժեշտ ամեն ինչ ունեն։ Ժամանակն է մարտի նետվել՝ կորցրած տարածքները վերադարձնելու։
Ուկրաինայում սրա հետ չհամաձայնեցին։ Անվտանգության խորհրդի քարտուղար Դանիլովը փիլիսոփայական խորհրդածություններ սկսեց այն մասին, թե ախր անհասկանալի է, թե ինչ է իրենից ներկայացնում հակահարձակման հաջողությունը, ինչը կարելի է հաղթանակ համարել, ինչը՝ ոչ։ Նույն ոգով նվնվոց սկսեց նաև ԱԳՆ ղեկավար Կուլեբան։
Ուկրաինայի ԶՈւ-ի գլխավոր հրամանատար Զալուժնին ուղղակի կորել է ռադարներից։ Վերջերս նա պետք է ելույթ ունենար ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին և ելույթ չունեցավ, անգամ առցանց ձևաչափով։ Ասում են` նրան մոտ մեկ ամիս հանրության մոտ չեն տեսել։
Որտե՞ղ է։ Սպանվել է ՌԴ Ռազմատիեզերական ուժերի գերճշգրիտ հարվածի՞ց։ Կնոջ հագուստով, բանջարանոցների միջով սողոսկելով, մոտենում է իր արտասահմանյան հաշիվների՞ն։ Հիտլերի պես բունկերում տառապո՞ւմ է։
Ուկրաինայի պատեպատ խփվելու ամփոփումը տվեց Զելենսկին։ Հրավիրելով արևմտյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, նա հայտարարեց, որ, մի կողմից, ամեն ինչ պատրաստ է հակահարձակման համար, բայց մյուս կողմից դա կարող է ուկրաինացիների շրջանում հսկայական զոհերի հանգեցնել։ Ուստի ինքն անհրաժեշտ է համարում հետաձգել այդ հակահարձակումը։ Զարմանալի է մարդասիրության այդ անսպասելի նոպան մի մարդու մոտ, որը կարող էր մի վայրկյանում կանգնեցնել պատերազմը, բայց փոխարենը մահվան ուղարկեց իր 315 հազար քաղաքացիների. այդ թիվը վերջերս հնչեցրել է ամերիկյան էլիտայի ներկայացուցիչ Ռոբերտ Քենեդին։
Ինչպես և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, բանդերականների դաժանությունն ապշեցնում է անգամ նրանց արևմտյան տերերին։ «Այնտեղ (Ուկրաինայում) մենք ֆենոմենալ արագությամբ ենք ծախսում մեր ռեսուրսները, իսկ մահերի քանակն ուղղակի հրեշավոր է»,-սարսափում է ամերիկացի գեներալ Բլեյն Հոլթը։
Զելենսկին, սակայն, միշտ է թքած է ունեցել մարդկանց մահվան վրա։ Նրա համար միակ խնդիրն այն է, որ որ մսաղացը, որին անխուսափելիորեն վերածվելու է Ուկրաինայի ԶՈւ-ի հակահարձակումը, ամբողջ աշխարհի աչքի առաջ է աշխատելու։ Խեղճ տղաները զանգվածային կարգով զոհվելու են պարզ չէ, թե ինչի համար, ինչպես ամբողջ գարնան ընթացքում զոհվում էին Դնեպրը կտրելու անիմաստ փորձերի ընթացքում։ Հասկանալի է, որ նրանց հարազատներն ու ընկերները այդ բոլոր զոհերի հաշիվը հենց Զելենսկուն են ներկայացնելու։ Նա վախենում է։
Ստորջրյա մալուխները հարվածի տակ են․ Արևմուտքը Ռուսաստանից վախենալու ևս մեկ պատճառ է գտել
Սակայն Ուկրաինայի ամերիկյան տերերն իրենց հաշվարկներն ունեն։ Այնտեղ հանրապետականները, գրավելով Կոնգրեսը, 180 աստիճանով շրջում են ԱՄՆ ռազմական մեքենան։ Բայց Չինաստանի վրա հարձակվելուց առաջ ամերիկացիները պետք է ավարտեն գործերը ռազմական գործողությունների եվրոպական թատերաբեմում։ Հետ բերեն փողերը, արդյունք ցույց տան։ Հաշվետվություն տան տասնյակ միլիարդավոր դոլարների համար։ Պատկեր ստեղծեն տեղեկատվական գործակալությունների համար՝ տեսեք, ուկրաինացիները հակահարձակում են անում, ահա նրանց մատակարարված տեխնիկան՝ հինգ հազար տեսակ սպառազինություն, տպավորիչ է, չէ՞:
Իսկ եթե հակահարձակումը չլինի, ողջ հասակով մեկ կհառնի սրբազան հարցը. ո՞ւր են փողերը, Զին։ Իսկ ի՞նչ, եթե ամերիկյան գանձարանի այդ բոլոր միլիարդները պարզապես Ուկրաինա չեն հասել և դեմոկրատները դրանք իրենց գրպանն են դրել։ Այդ դեպքում հանրապետականները դատարան քարշ կտան ԱՄՆ-ի ամբողջ իշխող վերնախավը և հեշտությամբ կհաղթեն 2024-ի նախագահական ընտրություններում։ Խոսքը բանտարկության հստակ ժամկետների մասին է ամենաբարձրաստիճան անձանց համար, ներառյալ Բայդեն ընտանիքը։
Եվ դեռ չենք խոսում այն մասին, որ ԱՄՆ-ն ամենաիրական դեֆոլտի շեմին է. հանրապետականները պահանջում են կրճատել ծախսերը՝ հրաժարվելով բարձրացնել պետական պարտքի առաստաղը։ Այդ պատճառով էլ Էնթոնի Բլինկենը նյարդայնանում է Զելենսկուն շտապեցնելով հակահարձակման անցնել։ Պատերազմը ամեն ինչ կջրի, ինչպես ասում են։
Այս ամենը Կիևում հիանալի հասկանում են, ուստի, ձևեր թափելուց հետո, բնականաբար կգնան հարձակման։ Այդ մարդակերների ռազմավարությունը շատ պարզ է. սպանդի նետել հազարավոր ուկրաինացիների, այդ գործի տակ մի քանի միլիարդ կանաչ աշխատել, ցրել օֆշորների վրա, հետո աշխարհով մեկ նվվալ. քիչ եք տվել, էլի տվեք։ Իսկ հիմա նրանք ժամանակ են ձգում, հույս ունենալով տերերից հնարավորինս շատ մահաբեր զենք մուրալ։ Անգլիացիներից, օրինակ, Storm Shadow հրթիռներ են սպասում` 560 կմ թռիչքի հեռավորությամբ։ Ժոզեպ Բորելը խոստացել է նրանց մեկ միլիոն արկ ուղարկել։
Բրիտանական հրթիռներով մի քանի հարված ռուսական քաղաքներին, օդանավակայաններին, Ղրիմին և նոր շրջաններին՝ և ահա պատրաստ է պատկերը արևմտյան ԶԼՄ-ների համար։ Դե, իսկ ռուսական քաղաքներին հասցված հարվածը Կիևի նացիստների ու նրանց ամերիկացի տերերի համար կապահովեր ամբողջ անհրաժեշտ տեսաշարքը, որը կապացուցեր, որ հակամարտությունը հնարավոր է և պետք է շարունակել բորբոքել։
Թուլամտություն և քաջություն. ԱՄՆ-ը ՈւԶՈւ–ին ցանկանում է զենք տալ Ղրիմին հարվածելու համար
Այնպես որ, Զելենսկու ծիսական նվնվոցը չի կարող խաբել մեզ։ Հակահարձակումը չեն չեղարկի, այն չափազանց ձեռնտու է նրանց համար, ովքեր պատերազմի վրա ձեռքերն են տաքացնում։ Ուկրաինային Ռուսաստանի վրա «քսի են տալու» այնքան ժամանակ, քանի դեռ առաջինը վերջնականապես չի վերացել, իսկ այս սպանդի դաժանության աստիճանը միայն աճելու է։
Լրահոս
0