https://armeniasputnik.am/20230512/voch-arcakhi-etnik-ztmany-nakhadzernutjan-andamnery-akcia-en-anckacnum-despanatneri-mvot-59539955.html
«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության անդամները ակցիա են անցկացրել դեսպանատների մոտ
«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության անդամները ակցիա են անցկացրել դեսպանատների մոտ
Երիտասարդները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներից ակնկալում են կոնկրետ քայլեր, այլ ոչ թե կոչեր։ 12.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-12T15:26+0400
2023-05-12T15:26+0400
2023-05-12T15:32+0400
արցախ
բողոքի ակցիա
երևան
շրջափակում
տեսանյութ
տեսանյութեր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/0c/59539766_0:0:1920:1080_1920x0_80_0_0_6e7eeaac54a5182bbc9453c6b037085b.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաք նախաձեռնող երիտասարդների խումբն այսօր Արցախի Հանրապետությունում կազմակերպված ստորագրահավաքի թղթային տարբերակների պատճեններն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներին և ՀՀ կառավարությանը։Նա հայտարարեց, որ սա քաղաքական շարժում չէ և իրենք քաղաքական գործիչներ չեն, բայց հավաքվել են արցախցու ձայնը աշխարհին լսելի դարձնելու համար։Ստեփանակերտից Տիգրան Միքայելյանը Երևան է եկել ուսման համար և հիմա չի կարողանում իր ընտանիքի անդամներին տեսնել, որոնք շրջափակված են Արցախում։«Մենք ակնկալում ենք սպառիչ գործողություններ, ոչ թե կոչեր»,–ասաց Միքայելյանը։Նա նշեց, որ այսօր Արցախում ապրող յուրաքանչյուր հայ բազմաթիվ խնդիրների է բախվում։ Եթե դեղորայքի, սննդի հետ կապված խնդիրները քիչ թե շատ հաղթահարվում են, անվտանգային հարցերը, Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակում են հուզել մարդկանց։ ՀՀ ՄԻՊ-ը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել Արցախի հումանիտար իրավիճակըԽմբի ներկայացուցիչները պահանջագիրը հանձնեցին Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, ԱՄՆ դեսպանատուն, Ֆրանսիայի դեսպանատուն, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ և ՀՀ կառավարություն։Արցախի մի խումբ երիտասարդների նախաձեռնած պահանջագրով կոչ է արվում ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ. որոշումների կատարումը և դադարեցնել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/0c/59539766_446:0:1886:1080_1920x0_80_0_0_3dfa3ea2e598e1d0da0dc3123b2b2680.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, բողոքի ակցիա, видео, երևան, շրջափակում, տեսանյութ, տեսանյութեր
արցախ, բողոքի ակցիա, видео, երևան, շրջափակում, տեսանյութ, տեսանյութեր
«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության անդամները ակցիա են անցկացրել դեսպանատների մոտ
15:26 12.05.2023 (Թարմացված է: 15:32 12.05.2023) Երիտասարդները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներից ակնկալում են կոնկրետ քայլեր, այլ ոչ թե կոչեր։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաք նախաձեռնող երիտասարդների խումբն այսօր Արցախի Հանրապետությունում կազմակերպված ստորագրահավաքի թղթային տարբերակների պատճեններն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներին և ՀՀ կառավարությանը։
«Քանի որ Արցախից կազմակերպիչներն անձամբ չեն կարողանում գալ մասնակցել, մենք ենք եկել ստորագրությունները հանձնելու»,–ասաց երիտասարդներից մեկը` Գարիկ Գևորգյանը։
Նա հայտարարեց, որ սա քաղաքական շարժում չէ և իրենք քաղաքական գործիչներ չեն, բայց հավաքվել են արցախցու ձայնը աշխարհին լսելի դարձնելու համար։
Ստեփանակերտից Տիգրան Միքայելյանը Երևան է եկել ուսման համար և հիմա չի կարողանում իր ընտանիքի անդամներին տեսնել, որոնք շրջափակված են Արցախում։
«Մենք ակնկալում ենք սպառիչ գործողություններ, ոչ թե կոչեր»,–ասաց Միքայելյանը։
Նա նշեց, որ այսօր Արցախում ապրող յուրաքանչյուր հայ բազմաթիվ խնդիրների է բախվում։ Եթե դեղորայքի, սննդի հետ կապված խնդիրները քիչ թե շատ հաղթահարվում են, անվտանգային հարցերը, Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակում են հուզել մարդկանց։
Խմբի ներկայացուցիչները պահանջագիրը հանձնեցին Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, ԱՄՆ դեսպանատուն, Ֆրանսիայի դեսպանատուն, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ և ՀՀ կառավարություն։
Արցախի մի խումբ երիտասարդների նախաձեռնած պահանջագրով կոչ է արվում ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ. որոշումների կատարումը և դադարեցնել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։