00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Չի կարելի բանակցել Ալիևի հետ, եթե համարում ենք, որ նա ռազմական հանցագործ է. Օրբելյան

Օրբելյան. Պետք է փոխվի արցախյան հիմնախնդրի բազիսային ընկալումը
Բաժանորդագրվել
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ստեղծված բարդագույն իրավիճակում Հայաստանը ինչ իրավաքաղաքական աջակցություն կարող է ցուցաբերել Արցախին։
ՀՀ գործող իշխանությունն Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը վարում է ոչ թե Արցախի` որպես իրավասուբյեկտության կամ միավոր տարածքի, միջազգային իրավունքի սուբյեկտի կամ քվազի սուբյեկտի լույսի ներքո, այլ Ադրբեջանի տարածքում բնակվող հայերի իրավունքների տեսակետից, ինչի պատճառով էլ Ադրբեջանի գործողությունները դառնում են տրամաբանական, և միջազգային ատյաններում դրա դեմ որևէ խոսք ասելը թողնում է տարօրինակ տպավորություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը։
Ավելի քան 150 օր է` Արցախը շրջափակման մեջ է։ Դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին։ Մինչ այդ` 2022 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառեց` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ Այս որոշումը ոչ միայն չկիրառվեց, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
«Մենք միջազգային իրավունքի ընկալումը պատկերացնում ենք ազգային իրավունքի շրջանակում։ Միջազգային իրավունքում չկա պարտադրող մարմին, այն պրիմիտիվ համակարգ է, որը գործում է հավասարը հավասարի համար։ Եթե հարցապնդում ենք անում, թե ինչ պետք է անի Հայաստանն Արցախի համար, դա ենթադրում է, որ կա ինչ–որ սպեցիֆիկ գործողություն, որի իրականացման դեպքում կլինի որոշակի լուծում, սակայն միջազգային իրավական գործիքները մեկ գործողությամբ չեն աշխատում»,– ասաց Օրբելյանը։
Նրա խոսքով` այս փուլում ՀՀ–ն պետք է բարձրաձայնի, որ որևէ բանակցային գործընթաց այս ճգնաժամի պայմաններում հնարավոր չէ իրականացնել, քանի որ Ադրբեջանը խախտում է արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները, հետևաբար անհրաժեշտ է շատ հստակ բարձրացնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։
Օրբելյանը նշեց` մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մի փուլ բանակցում ենք, ստանում ինչ–որ փաստաթուղթ կամ ձեռք բերում բանավոր պայմանավորվածություն, ինչից հետո ՀՀ–ն գնում է զիջումների։ Այնուհետև լինում է սրացում, որի հետևանքով հայկական կողմն ունենում է կորուստներ, և այդ ամենին հաջորդում են նորանոր զիջումները։
«Ստեղծված իրավիճակում չի կարելի գնալ և բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, եթե մենք գտնում ենք, որ նա ռազմական հանցագործ է և պետք է դատվի միջազգային ոճրագործությունների համար։ Հայկական կողմը պետք է սառեցնի ամեն ինչ` պատրաստ լինելով պատերազմի։ Իհարկե պատերազմ չենք ուզում, բայց պետք է պատրաստ լինենք ու քննարկենք ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու խնդիրը։ Ալիևը սանձազերծել է պատերազմ, խախտել է մարդկանց հիմնարար իրավունքները, չի կատարել ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշումը, բայց մենք այս ամենից հետո նրա հետ բանակցում ենք զիջողական դիրքերից»,– նշեց մեր զրուցակիցը։
Օրբելյանի կարծիքով` կապ չունի, թե բանակցություններում որ երկիրն է միջնորդ հանդիսանում։ Մենք մտածում ենք, թե ինչ–որ մեկը պետք է գա և մեր փոխարեն լուծի մեր խնդիրները։ Սխալ է նաև այն կարծիքը, թե միջազգային դիտորդների գալու պարագայում ինչ–որ բան է լուծվելու։ Հայաստանն իր խոսույթում պետք է բացառի ԼՂՀ–ն ադրբեջանական տարածք համարել։ Ավելին` նախկինում եղել են պատեհ առիթներ, երբ ՀՀ–ն պետք է ճանաչեր Արցախի անկախությունը։
Փաստաբանի դիտարկմամբ` եթե եվրոպացիներն ասում են, որ դեպի ԼՂՀ զենք չտեղափոխելու` Ադրբեջանի պահանջը լեգիտիմ է, դա բխում է նրանից, որ ՀՀ–ն իր հերթին այն համարում է ադրբեջանական տարածք, ավելին` հայտարարում է, որ Ալմա Աթայի հռչակագրով Արցախը դիտում է որպես Ադրբեջանի մաս, ապա այս ամենից հետո ի՞նչ ենք ուզում քննարկել։
«Ակնհայտ է, որ պետք է փոխվի արցախյան հիմնախնդրի բազիսային ընկալումը։ Այդ պարագայում, օրինակ, ԽՍՀՄ–ի փլուզման գործընթացի, Խորհրդային Միության իրավահաջորդության, հետխորհրդային պետությունների անկախացման շրջանակում հնարավոր է հիմնավորել, որ ԼՂՀ–ն իսկապես անկախ պետություն է»,–ասաց մեր զրուցակիցը։
Օրբելյանը հիշեցրեց, որ Արցախը փրկելու հանձնառությունը ՀՀ իշխանության պարտականությունն է, ինչը բխում է մեր Սահմանադրությունից և Անկախության հռչակագրից, հետևաբար Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում ունենա և չհրաժարվի Արցախից, այլ պնդի, որ ԼՂՀ–ն կարող է լինել անկախ պետություն` այդ ուղղությամբ իրականացնելով համապատասխան գործընթաց։
Հիշեցնենք` մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 2022 թվականի օգոստոսին ներկայացված ռուսական առաջարկը, որը Ադրբեջանը չի ընդունել, սակայն Ռուսաստանի կողմից այդ տարբերակը երկրորդ անգամ սեղանին դնելու գործընթաց չի եղել։ ՀՀ վարչապետի խոսքով` ՌԴ առաջարկը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետաձգում և տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայություն։
Լրահոս
0