00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարո՞ղ է արդյոք ԱՄՆ-ում մոտ ապագայում դեֆոլտ տեղի ունենալ․ Financial Times-ի անդրադարձը

© Geo-PoliticaFinancial times
Financial times - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2023
Բաժանորդագրվել
Եթե Կոնգրեսը չբարձրացնի պետական պարտքի սահմանը, կարող է այնպես լինել, որ հունիսին կառավարությունը պարտատոմսերի դիմաց վճարելու բան չունենա։ Դա կարող է առաջացնել ԱՄՆ պատմության մեջ աննախադեպ երևույթ՝ դեֆոլտ։ Սակայն վերլուծաբանները կարծում են, որ ելքը կգտնվի։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Այն պատճառով, որ ԱՄՆ-ում պետական պարտքը սպասվածից ավելի է աճել, աճել են նաև ռիսկերը, որ գանձապետարանը չի կարողանա ժամանակին սպասարկել պետական պարտատոմսերը։ Նախագահ Ջո Բայդենը շարունակում է հանդիպումները Սենատի ղեկավարության հետ պետական պարտքի շեմը բարձրացնելու և նոր փոխառություններ ներգրավելու (կամ նոր պարտատոմսեր թողարկելու) հնարավորության համար:
Financial Times-ը նշում է, որ առայժմ ֆինանսական շուկաներում տագնապալի տրամադրությունների աճ չկա։
Շուկայում դեֆոլտի ակնկալիքի և տագնապի աստիճանը կարելի է չափել ԱՄՆ պետական պարտատոմսերի վարկային դեֆոլտի սվոփերով։ Համաձայնելով նման սվոփի՝ ԱՄՆ պետական պարտատոմսերի սեփականատերը փոխվում է մեկ այլ արժեթղթի սեփականատիրոջ հետ չվճարելու ռիսկերով։ Նման սվոփերը պահանջված չէին, քանի որ ԱՄՆ պետական պարտատոմսերի ռիսկերը միշտ նվազագույնն էին համարվում։
Այժմ նման սվոփերի գինը զգալիորեն աճել է, բայց առևտրի ծավալները չափազանց փոքր են։ Հնարավոր է` որոշ սպեկուլյատիվ ներդրողներ խաղադրույք են արել ճգնաժամի վրա այն հաշվարկով, որ այդ թղթերը էժան կվաճառեն, իսկ շահույթը կարող է մեծ լինել։ FT-ն նշում է, որ շուկայի հիմնական մասին դրանք դեռ չեն հետաքրքրում։ ԱՄՆ ֆոնդային շուկան նույնպես խուճապի նշաններ չի ցույց տալիս, քանի որ S&P 500 ինդեքսը մարտի վերջից կայուն է մնում:
Դեֆոլտի հավանականություն կա. եթե Կոնգրեսը չբարձրացնի ԱՄՆ պարտքի վերին շեմը, կառավարությունը չի կարողանա վճարել ներկայիս պարտատոմսերի դիմաց (հնարավոր է` արդեն հունիսի սկզբից): Այնուհետև, դոմինոյի էֆեկտով, այլ արժեթղթերը կսկսեն փլուզվել, և ֆոնդային շուկան կսկսի անկանխատեսելի արդյունքով ցնցվել: Բավական է հիշել նույնիսկ ոչ թե 2008-09 թվականների ճգնաժամը, այլ ավելի թարմ օրինակներ՝ 2020 թվականի «վարկային սովը» (համաճարակի ժամանակ) և 2022 թվականի հոկտեմբերին բրիտանական գանձապետական պարտատոմսերի ճգնաժամը։
Դոլարը մի օր թանկանալու է. տնտեսագետը խորհուրդ է տալիս օգտվել ստեղծված հնարավորությունից
Այն, որ շուկան համեմատաբար հանգիստ է, կարող է մի քանի բացատրություն ունենալ: Նախ, վերլուծաբաններն ու ներդրողները մեծ մասամբ կարծում են, որ ԱՄՆ կոնգրեսականները կառավարության հետ միասին իրավիճակից ելք կգտնեն, ինչպես դա տեղի է ունեցել գրեթե 80 անգամ՝ սկսած 1960 թվականից։ Սակայն այս անգամ կարող է ամեն ինչ այլ կերպ լինել, քանի որ, ինչպես նշում է քաղաքական վերլուծաբան Թինա Ֆորդհեմը, խնդիրների լուծման ռացիոնալ մոտեցումը ներկայիս կոնգրեսականների շրջանում տարածում չունի։
Միգուցե դա խաղ է դեմոկրատների և հանրապետականների միջև, որի նպատակն է ցույց տալ, որ իրենք հմուտ ղեկավարներ են (դեմոկրատ) կամ հեռատես ընդդիմություն (հանրապետականներ): Այնուամենայնիվ, մասնագետները նշում են, որ լարվածությունը կարող է ազդել շուկայի վրա, որն առանց այդ էլ այնքան էլ լավ վիճակում չէ բարձր գնաճի և ռեցեսիայի ռիսկերի պատճառով։ Բայց, ըստ մեծամասնության, լուծումը, այնուամենայնիվ, կգտնվի:
Եթե դեֆոլտը տեղի ունենա, դա կարող է մի քանի կողմնակի բարդություններ առաջացնել համաշխարհային տնտեսության համար: Այս դեպքում (կրկին «եթե»-ով) կնվազի վստահությունը դոլարի նկատմամբ, ու, հետևաբար, դրա փոխարժեքը կիջնի։ ԱՄՆ- ում գնողունակությունը կնվազի, ինչը նշանակում է, որ ապրանքների ներմուծումն էլկնվազի (ինչը կարող է հարվածել, մասնավորապես, Չինաստանին՝ ԱՄՆ-ում խոշորագույն արտահանողներից մեկին): Դոլարի դերակատարությունը, որպես միջազգային արժույթ, նույնպես կարող է տուժել։ Կարելի է ակնկալել կապիտալի զանգվածային արտահոսք ԱՄՆ-ից (այդ թվում՝ պետական պարտատոմսերից)։
Կգա ժամանակ, երբ ՀՀ-ՌԴ առևտրի պայմանագրերը կկնքվեն ռուբլով, առանց դոլարի հետ կապի. Պարսյան
Այս հոդվածը ներդրումների կամ արտարժույթի փոխանակման համար խորհուրդներ չի պարունակում:
Լրահոս
0