Լիտվայի` ՌԴ–ին սահմանակից Յուրբարկի շրջանում փոքր ինքնաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

© Sputnik / Георгий Зимарев / Անցնել մեդիապահոցԹեթև շարժիչով ինքնաթիռ
Թեթև շարժիչով ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանությունը հետաքննում է ինքնաթիռի կործանման պատճառները։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել Լիտվայի` ՌԴ-ին սահմանակից Յուրբարկի շրջանում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Բալթյան Հանրապետության ոստիկանության դեպարտամենտին։
«Ավիավթարը տեղի է ունեցել Նաուկայմիս գյուղի մոտակայքում։ Դեպքի վայր շտապած տեղի բնակիչները փլատակների տակից դուրս են բերել 58-ամյա սիրողական օդաչուի անշնչացած մարմինը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը հետաքննում է ինքնաթիռի կործանման պատճառները։
Բրյանսկի շրջանում Սու-34 է կործանվել
Լրահոս
0