Քամու հետևանքով Գյումրիում տանիք է պոկվել, վնասել սյուներ ու գազի խողովակ

© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAԳյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի տներից մեկի պոկված տանիքը
Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի տներից մեկի պոկված տանիքը - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փրկարարներն ապամոնտաժել են սյունը։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի տներից մեկի տանիքի թիթեղները ուժեղ քամուց պոկվել և ընկել են գետնին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Միջադեպի մասին ահազանգը ստացվել է մայիսի 13-ին, ժամը 19։06-ին։
«Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ղանդիլյան փողոցի տներից մեկի տանիքը (մոտ 30 քմ) ուժեղ քամուց պոկվել ընկել է՝ վնասելով 2 սյուն և գազի խողովակ»,- ասված է հաղորդագրությունում։
Փրկարարներն ապամոնտաժել են սյունը։
Ուժեղ քամու հետևանքով ծառը տապալվել ու փակել է Գետափ-Մարտունի ճանապարհը
Լրահոս
0