00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերը պատերազմի ժամանակ․ Երևանում կայացել է «Ճախրելով դեպի վեր» ֆիլմի պրեմիերան

© Sputnik«Ճախրելով դեպի վեր» ֆիլմի պրեմիերայից առաջ
«Ճախրելով դեպի վեր» ֆիլմի պրեմիերայից առաջ - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2023
Բաժանորդագրվել
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը նշել է, որ նման գործերն օգնում են վերաիմաստավորել տեղի ունեցած իրադարձությունները, ճիշտ դասեր քաղել։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Երևանում կայացել է պատերազմում սիրո մասին պատմող «Ճախրելով դեպի վեր» ֆիլմի պրեմիերան, որը նվիրված էր Հայրենական մեծ հաղթանակի 78-րդ տարեդարձին։
© Photo : Дом Москвы в Еревaне«Ճախրելով դեպի վեր» ֆիլմի պրեմիերան Երևանում
Еревaнская премьера российской военной кинодрамы Расправляя крылья (12 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2023
«Ճախրելով դեպի վեր» ֆիլմի պրեմիերան Երևանում
Ռեժիսոր Օլգա Մուզալևայի «Ճախրելով դեպի վեր» դրաման նվիրված է ռազմական օդաչու Աննա Պետրովայի (դերասանուհի Կատերինա Շպիցա) պատմությանը, որը Հայրենական մեծ պատերազմի ընթացքում իր առաջ նպատակ էր դրել վրեժ լուծել իր սիրելիի մահվան մեջ մեղավոր գերմանացի օդաչուից։ 1943-ին Աննա Պետրովան ավիացիոն գործարանի առաջատար ինժեներներից էր, որտեղ փորձարկվում են «Կրեչետ» մոդելի նոր ինքնաթիռները:
© Sputnik«Ճախրելով դեպի վեր» ֆիլմի պրեմիերան Երևանում
Еревaнская премьера российской военной кинодрамы Расправляя крылья (12 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2023
«Ճախրելով դեպի վեր» ֆիլմի պրեմիերան Երևանում
Ֆիլմը մի կնոջ մասին է, որը պատերազմի մեջ է անցկացնում իր երիտասարդությունը, առաջին անգամ սիրահարվում է և ունենում ողբերգական կորուստներ։ Աննան իր պայքարը նվիրում է զոհված ընկերոջը։
«Դրաման պատմում է այն մասին, թե որքան ծանր էր տրվում հաղթանակը, ինչ ծանր փորձություններ էին ստիպված հաղթահարել մեր հայրերն ու պապերը։ Միևնույն ժամանակ սա ֆիլմ է կնոջ և պատերազմում սիրո մասին։ Ընդգծվում է կանանց դերը Հայրենական մեծ պատերազմում և այն անգնահատելի ներդրումը, որ նրանք ունեցել են հաղթանակի գործում»,- պատմել է ֆիլմի ռեժիսոր Օլգա Մուզալևան։
Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն էլ իր ելույթում ասել է, որ դահլիճում ներկա են տարբեր սերունդների ներկայացուցիչներ, երեխաներ, որոնք նման ֆիլմերի շնորհիվ դաստիարակվում են համամարդկային արժեքներով։
© Photo : Дом Москвы в ЕревaнеԵրևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյան
Еревaнская премьера российской военной кинодрамы Расправляя крылья (12 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2023
Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյան
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին նշել է, որ նման ֆիլմերն առիթ են դառնում կրկին վերապրելու այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 78 տարի առաջ։
«Այս ամենն արդիական է հատկապես հիմա, քան որ շատ դժվար ժամանակներում ենք ապրում։ Նման ստեղծագործությունները, ֆիլմերն օգնում են իմաստավորել տեղի ունեցած իրադարձությունները, ճիշտ դասեր քաղել»,- ասել է Կոպիրկինը։
© Photo : Дом Москвы в ЕревaнеՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկին
Еревaнская премьера российской военной кинодрамы Расправляя крылья (12 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2023
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկին
Ֆիլմի պրեմիերան Երևանում անցել է լեփ-լեցուն դահլիճում։ Դիտումից հետո տեղի է ունեցել ֆիլմի քննարկում հանդիսատեսի հետ, ներկաները ներկայացրել են իրենց տպավորությունները:
«Այսքան շատ հանդիսատես և այսպիսի ջերմ ընդունելություն մենք չենք ունեցել նույնիսկ Մոսկվայում։ Թեման ցավոտ է հետխորհդային բոլոր ժողովուրդների համար։ Չկա մի ընտանիք, որին պատերազմը չի առնչվել։ Ինձ համար շատ հետաքրքիր էր խաղալ ռազմական օդաչուի դերը, անսովոր ու նոր էր նաև զինվորական համազգեստ կրելը», - ասել է դերասանուհի Կատերինա Շպիցան:
Աննա Պետրովայի դերակատար Կատերինա Շպիցան ֆիլմի ցուցադրությունից հետո առանձին շնորհակալություն է հայտնել և խոնարհվել դահլիճում ներկա Հայրենական մեծ պատերազմի վետերան 100-ամյա Ռոզալյա Աբգարյանի առջև։
Ռոզալյա Աբգարյանը շնորհակալություն է հայտնել նկարահանող թիմին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի և թեմայի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի համար։
© Photo : Дом Москвы в ЕревaнеՌոզալյա Աբգարյանը շնորհակալություն է հայտնում կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի և թեմայի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի համար
Еревaнская премьера российской военной кинодрамы Расправляя крылья (12 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2023
Ռոզալյա Աբգարյանը շնորհակալություն է հայտնում կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի և թեմայի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի համար
Մոսկվայում ֆիլմի պրեմիերան կայացել է մայիսի 8-ին։
Ռուսական ռազմական դրամայի պրեմիերան նախաձեռնել է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը՝ Մոսկվայի կառավարության և Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի աջակցությամբ:
Երեխաների մեջ հայրենասիրությունը զարթնեցնելն ինձ ուժ է տալիս․ Ռոզալիա Աբգարյան - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2023
Ամեն անգամ նույն զգացողություններն եմ ունենում, ինչ 1945–ի մայիսի 9–ին. 100–ամյա վետերան
Լրահոս
0