00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չապլինի և հայերի կապը. համր կինոյի աստղը Արամ Խաչատրյանին ասել է իր տխուր աչքերի գաղտնիքը

© Dmg-EntertainmentՉարլի Չապլինը
Չարլի Չապլինը - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2023
Չարլի Չապլինը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Չարլի Չապլինը Ցեղասպանության ժամանակ մահից փրկել է հարյուրավոր հայ որբերի, օգնել է որբերի համար մանկատներ և հատուկ վերականգնողական կենտրոններ կառուցել ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ամերիկայում, հիշեցնում է Sputnik Արմենիայի սյունակագիրը` խոսելով բարեգործության մասին։
Նոր աշխարհում կար-չկար, մի տղա կար։ Նրան առևանգեցին, փրկագին պահանջեցին։ Չարագործները մի քանի ամիս սպասեցին, հետո տղայի հարազատներին ցնցելու համար կտրեցին նրա մի ականջը և ուղարկեցին ծնողներին։ Այնուամենայնիվ, աշխարհի ամենահարուստ մարդը (20-րդ դարի 70-ականների վերջին)` միլիարդատեր Ժան Պոլ Գետին, չէր շտապում փրկագին տալ թոռան համար։ Տղայի անունը Ջոն-Պոլ էր։
Դրանից մի քանի տասնամյակ առաջ Չարլի Չապլինը նկարահանել էր «Փոքրիկը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հմայիչ մի տղա էր` հայկական տխուր աչքերով, նրա անունը Ջեքի Կուգան էր։ Ֆիլմից հետո Ջեքին հայտնի դարձավ՝ իր խաղով և մանկական հմայքով գերելով բազմաթիվ ամերիկացիների։ Այն ժամանակ ստեղծված Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեն (APRC) նրան ներգրավեց բարեգործական գործունեության մեջ։ Հայտնի տղայի շնորհիվ հարյուրավոր հայ և հույն երեխաներ փրկվեցին` մարդկանց նվիրաբերությունների շնորհիվ։
Չարլի Չապլինին իհարկե չես կարող աղքատ համարել, թող որ նա այդ առումով շատ հեռու է Պոլ Գետիից, բայց Չապլինը խաղադրույք արեց այլ բանի` մարդկության և հոգևորի վրա` մահից փրկելով հարյուրավոր հայ որբերի։ Այդպես, աշխարհում չտեսնված հայտնիություն ստացած (Հարրի Փոթերի հետ հանեմատելի) Ջեքի Կուգանը ժամանակին դարձավ համահայկական բարեգործության խորհրդանիշը։
Չապլինի ջանքերով ստեղծվեց հայ երեխաների օգնության հիմնադրամը, ուր սկսեցին հոսել գումարները, հավաքվեց ավելի քան մեկ միլիոն ԱՄՆ դոլար (ներկայիս արժեքով` մոտ տասնհինգ միլիոն): Բայց միայն փողը չէր։ Չապլինն անձամբ էր այցելում երեխաներին, օգնում էր որբերի համար մանկատներ և հատուկ վերականգնողական կենտրոններ կառուցել ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ամերիկայում:
ԱՄՆ-ի ողջ տարածքում սկսեցին գործել հագուստի և կաթնամթերքի հավաքման կետեր, մեծ ջանքեր գործադրեց հայտնի շվեյցարական «Նեստլե» ընկերությունը։ Եվ ահա թե ինչն է կարևոր. Չապլինի «Փոքրիկի» դերակատար Ջեքիի կոչով գործին միացան հազարավոր ամերիկացի երեխաներ. երեխաները սկսեցին օգնել երեխաներին, իսկ դա նշանակում էր, որ նրանք կմեծանան ու լավ մարդիկ կդառնան։
Ըստ էության, մեծ դերասանը սկիզբ դրեց մի գործի, որն այնուհետև շարունակեցին մեր ժամանակների հայտնիները:
Այն ժամանակվա բարերարները հիմնականում լուռ էին փող տալիս, այսօր ամեն ինչ մի փոքր այլ է, այսօրվա բարեգործությունը, ի տարբերություն բանկային հաշվի, լռություն չի սիրում։ Եվ մյուս կողմից, դա այնքան էլ կարևոր չէ, գլխավորն այն է, որ օգնությունը տեղ հասնի, իսկ այդ մասին բարձրաձայնում են, թե ոչ` երկրորդական է։ Ավելի լավ է օգնել ու խոսել, քան փորձանքը տեսնել և չօգնել:
Աշխարհի շատ երկրներում այսօր շատերն են միջոցներ տրամադրում բարեգործությանը, իսկ Բիլ Գեյթսն ու Ուորեն Բաֆեթը նույնիսկ «նվիրատվության երդում» են տվել, որի համաձայն իրենց եկամուտների զգալի մասը խոստացել են տալ բարի գործերի համար։
Մեր ժամանակի բարեգործ հայերից. առաջինը մտքովս անցնում են Ռուբեն Վարդանյանի, Սամվել Կարապետյանի, Վարդգես Արծրունու անունները, որոնք, ով ինչպես կարողանում է, շարունակում են Ալեքսանդր Մանթաշյանցի, Ալեք Մանուկյանի և շատ-շատերի գործը:
Արդյոք այսօրվա միլիոնատերերը կարո՞ղ էին ավելի հաճախ և ավելի շատ օգնել աղքատներին: Հավանաբար, այո։ Բայց այստեղ տեղին է հիշել Վասիլի Կլյուշևսկու խոսքերը.
«Բարեգործության իրական նպատակը,-նկատել է ռուս հայտնի պատմաբանը,-ոչ թե բարեգործություն անելն է, այլ որ չմնա մեկը, ում պետք է բարեգործություն անել։ Այդ խնդիրն, իհարկե, ավելի բարդ է...»։
…Վերադառնանք գլխարկով ու ձեռնափայտով մարդուն և փորձենք հասկանալ հայերի հանդեպ նրա առանձնահատուկ վերաբերմունքը։ Ինչո՞ւ էր այդպես, որտեղի՞ց, Չարլին հո հայ չէ՞` կարող են հարցնել շատերը։
Բանն այն է, որ համր կինոյի լեգենդի ազգությունը մինչև օրս գաղտնիք է մնում։ Ենթադրվում է, որ նա ծնվել է Մեծ Բրիտանիայում, բայց կարող էր ծնված լինել և Ֆոնտենբլոյում` Փարիզից հարավ։ Աշխարհում նաև այնպիսի վարկած է պտտվում։ 1977-ին մահացած Չապլինը կարող էր ռուսական և նույնիսկ գնչուական ծագում ունենալ, իսկ եթե այդպես է` հայերն ինչո՞վ են պակաս։ Կարող էր և հայ լինել։ Բայց չէ։
Թեև նրա կյանքում իրական հայտնի հայի հետ հանդիպում եղել է։ Չապլինը, երբ արդեն 76 տարեկան էր, ապրում էր շվեյցարական փոքրիկ Վեվե քաղաքում` Ժնևի լճի ափին:
Նա, կարելի է ասել, ճգնավորի պես էր ապրում, քչերի հետ էր շփվում, բայց այնպես ստացվեց, որ 1965 թվականին Արամ Խաչատրյանին հրավիրեցին Շվեյցարիա` որպես երաժշտական մրցույթի ժյուրիի անդամ։ Այդ ժամանակ էլ կոմպոզիտորը նամակ է ստանում Չապլինից` իր վիլլա այցելելու հրավերով։ Հանդիպում են, խոսում են դեսից-դենից, և հանկարծ Խաչատրյանը Չապլինին տարօրինակ հարց է տալիս` ի՞նչն է նրա տխուր դեմքի գաղտնիքը։

Չապլինը կոմպոզիտորին հրավիրում է իր աշխատասենյակ, միացնում է Արամ Խաչատրյանի «Լարային կոնցերտ» ստեղծագործությունը։ «Դա նրա սիրելի երգերից մեկն էր, նա դա լսում էր աշխատելիս»,-հետագայում հիշում էր Արամ Խաչատրյանը։

«Կյանքում մենք չափազանց շատ ենք մտածում, չափազանց քիչ ենք զգում։ Իսկ հայկական երաժշտությունը պարզապես մաքուր էմոցիաների անսահման օվկիանոս է»,-սա արդեն Չապլինն է ասել Խաչատրյանին։

Չապլինի թախծոտ դեմքի պատճառը երկու մեծերի այս զրույցը գուցե բացատրում է, բայց միայն մասամբ։
…Չապլինը քնի մեջ է մահացել, 88 տարեկան հասակում։ Հուղարկավորել են տեղական գերեզմանատանը։ Թաղումից հետո մարմինը գողացել էին և փրկագին էին պահանջում։ Առևանգողներին արագ գտան (միլիարդատեր Պոլ Գետտիի թոռան դեպքում ամեն ինչ ավելի դանդաղ էր ընթանում), մարմինը նորից թաղեցին` նրա տնից մի քանի րոպե հեռավորության վրա, բայց արդեն խորը, բետոնի գրեթե երկու մետրանոց քարի տակ։
Սիցիլիայում նկարում են «Ամրոց» ֆիլմը. խաղալու են Սամվել Թադևոսյանն ու Չապլինի դուստրը
Լրահոս
0