00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգը կառավարման կետերի տեղակայման վարժանք կանցկացնի

© Photo : пресс-служба ЮВОՀՌՕ զորավարժություններ
ՀՌՕ զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2023
ՀՌՕ զորավարժություններ
Բաժանորդագրվել
ՀՌՕ զինծառայողները կմշակեն տեղակայված դաշտային կառավարման կետերի պահպանության և պաշտպանության խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանում տեղի կունենա դաշտային կառավարման կետերի տեղակայման և ենթակա ստորաբաժանումների հետ կայուն կապի ապահովման վարժանք: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զինծառայողները կկատարեն շարժական կառավարման կետերի, տեսակոնֆերանսի կառավարման կետերի և հատուկ սարքավորումների տեղակայման խնդիրները:
Անձնակազմը նաև կստուգի հաստատված կապի հուսալիությունն և անխափանությունը, ինչպես նաև կոմուտացիոն սարքավորումների աշխատանքը։
Բացի այդ, ՀՌՕ զինծառայողները կմշակեն տեղակայված դաշտային կառավարման կետերի պահպանության և պաշտպանության խնդիրները:
Դաշտային կառավարման կետերի տեղակայման, ինչպես նաև դրանք կայուն, անխափան կապով ապահովելու վարժանքները կանցկացվեն Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում` ուսուցման նոր շրջանի մեկնարկի նախաշեմին:
Լրահոս
0