00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ներառում ԼՂՀ–ն. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը

© Sputnik / Asatur YesayantsՀՅԴ ԳՄ գրասենյակ
ՀՅԴ ԳՄ գրասենյակ - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2023
Բաժանորդագրվել
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումների ժամանակ արհամարհվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգայնորեն ճանաչված հիմնական ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ամրագրված և բազմիցս հայտարարված սկզբունքները։ Այս և մի շարք այլ խնդրահարույց հարցեր է բարձրացրել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։
Նշենք, որ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա՝ 86.6 հազար քառ. կմ տարածքով։
Ընդգծվում է, որ հայտարարությունը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների նկատմամբ ուժի շարունակական կիրառման և ագրեսիայի, ինչպես նաև արցախահայության տեղահանման, էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելու ահագնացող սպառնալիքների պայմաններում:
Մասնավորապես նշվում է, որ հայտարարությամբ հաշվի չի առնվել, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չի ներառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ադրբեջանն ու Հայաստանը ԽՍՀՄ-ից անկախացել են տվյալ պահին գործող օրենսդրական ընթակարգերին համապատասխան: Ավելին՝ Ադրբեջանն իր անկախությունը հայտարարել է 1918-1920 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդության հիման վրա, որի կազմում Լեռնային Ղարաբաղը չի եղել:
Արհամարհվել են նաև Հայաստանի և ԵՄ միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»:
Ընդգծվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավասու չէ տալ համաձայնություն՝ անտեսելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, խախտելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, ինչպես նաև Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ ստանձնած հանձնառությունները։ Բացի այդ, ըստ որոշման, Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն կնշվի Ադրբեջանի կազմում:
«Հայաստանի ներպետական օրենսդրության նշված պահանջները ապօրինի շրջանցելով, Նիկոլ Փաշինյանը գերազանցում է իր լիազորությունները, օժանդակում է Արցախի հայաթափման և արցախահայության հայրենազրկման` ալիևյան ռեժիմի քաղաքականությանը, առերևույթ կատարում է առանձնապես ծանր հանցագործություններ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ նշված հանգամանքների ներքո տրված համաձայնությունները (նախատեսվող պայմանագրերը) Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի ուժով առ ոչինչ են:
«Դիմելով միջազգային հանրությանը՝ կոչ ենք անում մասնակից չդառնալ և թույլ չտալ 21-րդ դարի մարդկության դեմ ուղղված հերթական միջազգային հանցագործությունների իրականացմանը: Ինքնորշումն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է, որը չունի այլընտրանք»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրների վերաբերող հարցեր:
Լրահոս
0