https://armeniasputnik.am/20230515/anklavneri-harcy-brjuselum-banakcutjunneri-zhamanak-chi-qnnarkvel-hh-pvokhartgvortsnakharar-59638405.html
Անկլավների հարցը Բրյուսելում բանակցությունների ժամանակ չի քննարկվել. ՀՀ փոխարտգործնախարար
Անկլավների հարցը Բրյուսելում բանակցությունների ժամանակ չի քննարկվել. ՀՀ փոխարտգործնախարար
Պարույր Հովհաննիսյանը հայտարարեց, որ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը ենթադրում է ադրբեջանական զորքերի դուրսբերում Հայաստանի տարածքից։ 15.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-15T12:22+0400
2023-05-15T12:22+0400
2023-05-15T13:04+0400
հայաստան
պարույր հովհաննիսյան
շառլ միշել
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/0e/59627339_0:0:1600:901_1920x0_80_0_0_fa391a2515b521ab385ff9ec5233b61e.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայ–ադրբեջանական կոնտեքստում անկլավների հարցը Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ չի քննարկվել։ Եվրոպայի օրվան և Հայաստան–ԵՄ հարաբերություններին նվիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը` անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի` Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն առնչվող հայտարարությանը։Միշելը երեկ հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը կողմերը հաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու հանձնառությունը, վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը Ալմա Աթայի հռչակագրին, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում (Արցախը նույնպես այս տարածքում է. խմբ.)։ Միշելը նաև նշել է, որ սահմանի վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում։Այդ առնչությամբ լրագրողները փոխարտգործնախարարից հետաքրքրվեցին` արդյոք բարձրացվել է այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» թեման։ Հովհաննիսյանը նշեց, որ այդ թեմայով որևէ քննարկման մասին չի լսել ո՛չ անցյալում, ո՛չ էլ հիմա։ Հովհաննիսյանն անդրադարձավ նաև այն հարցին` արդյոք տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը ենթադրում է ադրբեջանական զինուժի հետքաշում Հայաստանի ինքնիշխան տարածքից։Հիշեցնենք, որ Փաշինյանի, Ալիևի և Միշելի բանակցությունները կայացել են Բրյուսելում մայիսի 14-ին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/0e/59627339_177:0:1600:1067_1920x0_80_0_0_e7eb678da14ea8415d78028e7aa994e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, պարույր հովհաննիսյան, շառլ միշել, ադրբեջան
հայաստան, պարույր հովհաննիսյան, շառլ միշել, ադրբեջան
Անկլավների հարցը Բրյուսելում բանակցությունների ժամանակ չի քննարկվել. ՀՀ փոխարտգործնախարար
12:22 15.05.2023 (Թարմացված է: 13:04 15.05.2023) Պարույր Հովհաննիսյանը հայտարարեց, որ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը ենթադրում է ադրբեջանական զորքերի դուրսբերում Հայաստանի տարածքից։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայ–ադրբեջանական կոնտեքստում անկլավների հարցը Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ չի քննարկվել։ Եվրոպայի օրվան և Հայաստան–ԵՄ հարաբերություններին նվիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը` անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի` Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն առնչվող հայտարարությանը։
Միշելը երեկ
հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը կողմերը հաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու հանձնառությունը, վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը Ալմա Աթայի հռչակագրին, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում (Արցախը նույնպես այս տարածքում է. խմբ.)։ Միշելը նաև նշել է, որ սահմանի վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում։
Այդ առնչությամբ լրագրողները փոխարտգործնախարարից հետաքրքրվեցին` արդյոք բարձրացվել է այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» թեման։ Հովհաննիսյանը նշեց, որ այդ թեմայով որևէ քննարկման մասին չի լսել ո՛չ անցյալում, ո՛չ էլ հիմա։ Հովհաննիսյանն անդրադարձավ նաև այն հարցին` արդյոք տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը ենթադրում է ադրբեջանական զինուժի հետքաշում Հայաստանի ինքնիշխան տարածքից։
«Ինչ վերաբերում է զորքերի դուրսբերմանը, ապա այդ գաղափարը քննարկվել է մեր մի շարք գործընկերների կողմից, մասնավորապես` ԵՄ–ի և ԱՄՆ–ի։ Իհարկե, ճանաչումը ենթադրում է զորքերի դուրսբերում»,– ասաց փոխարտգործնախարարը։