https://armeniasputnik.am/20230515/ekh-nakhagahy-voch-miajn-chi-khvochyndvotum-ajlev-pastaci-khrakhusum-e-adrbejanin-arcakhi-agn-59675476.html
ԵԽ նախագահը ոչ միայն չի խոչընդոտում, այլև փաստացի խրախուսում է Ադրբեջանին. Արցախի ԱԳՆ
ԵԽ նախագահը ոչ միայն չի խոչընդոտում, այլև փաստացի խրախուսում է Ադրբեջանին. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետությունը շարունակում է բաց մնալ խաղաղ կարգավորմանն ուղղված ողջամիտ առաջարկների քննարկման համար։ 15.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-15T22:00+0400
2023-05-15T22:00+0400
2023-05-15T22:13+0400
շառլ միշել
արցախ
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
ադրբեջան
հայ-ադրբեջանական
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/0e/59630626_0:0:1600:901_1920x0_80_0_0_b16b748573ecfd789bea025893c3429b.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Եվրամիության ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը և առաջնորդվում է միայն տարածաշրջանում ունեցած սեփական աշխարհաքաղաքական և կարճաժամկետ շահերով՝ ի վնաս Եվրամիության կողմից հռչակված ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների։ Արցախի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի արած արտահայտությունների կապակցությամբ։Նշենք, որ մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին հանդես է եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ։Ընդգծվում է, որ տարակուսանք է առաջացնում այն, որ Եվրոպական խորհրդի նախագահը ցուցադրաբար անտեսում է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմնի իրավաբանորեն պարտադիր վճռի հետևողական չիրականացումը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի, մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքների համակարգված խախտումները։Հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան. Շառլ Միշելը` եռակողմ հանդիպման մասինՀայտարարության մեջ հիշեցվում է, որ 1991 թ․ Արցախի ժողովուրդը, միջազգային իրավունքի նորմերին և այն ժամանակ գործող ներպետական օրենսդրությանը լիովին համապատասխան, իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և ստեղծել իր պետականությունը նույն հիմքերի վրա, ինչ Ադրբեջանը և Հայաստանը:Ընդգծվում է, որ Արցախի Հանրապետությունը շարունակում է բաց մնալ հակամարտության բոլոր բաղադրիչների և խաղաղ կարգավորմանն ուղղված ողջամիտ առաջարկների քննարկման համար։Հիշեցնենք` մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/0e/59630626_0:0:1424:1067_1920x0_80_0_0_d9f334c1facd00e42b1faadd0574b3ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
շառլ միշել, արցախ, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, ադրբեջան, հայ-ադրբեջանական
շառլ միշել, արցախ, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ԵԽ նախագահը ոչ միայն չի խոչընդոտում, այլև փաստացի խրախուսում է Ադրբեջանին. Արցախի ԱԳՆ
22:00 15.05.2023 (Թարմացված է: 22:13 15.05.2023) Արցախի Հանրապետությունը շարունակում է բաց մնալ խաղաղ կարգավորմանն ուղղված ողջամիտ առաջարկների քննարկման համար։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Եվրամիության ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը և առաջնորդվում է միայն տարածաշրջանում ունեցած սեփական աշխարհաքաղաքական և կարճաժամկետ շահերով՝ ի վնաս Եվրամիության կողմից հռչակված ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների։
Արցախի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի արած արտահայտությունների կապակցությամբ։
Նշենք, որ մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին հանդես է եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ։
«Տվյալ հայտարարությունում բացակայում է որևէ հիշատակում Լաչինի միջանցքի` արդեն ավելի քան 5 ամիս շարունակվող արգելափակման, միջանցքի մուտքի մոտ ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման և Արցախի 120 հազար բնակչության փաստացի պաշարման մասին՝ դրանից բխող բոլոր հումանիտար հետևանքներով։ Այս փաստը ցույց է տալիս, որ Եվրոպական խորհրդի նախագահը ոչ միայն չի խոչընդոտում, այլև փաստացի խրախուսում է Ադրբեջանին` Արցախի ժողովրդի տառապանքներն օգտագործել որպես քաղաքական գործիք»,–նշված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ տարակուսանք է առաջացնում այն, որ Եվրոպական խորհրդի նախագահը ցուցադրաբար անտեսում է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմնի իրավաբանորեն պարտադիր վճռի հետևողական չիրականացումը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի, մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքների համակարգված խախտումները։
Հայտարարության մեջ հիշեցվում է, որ 1991 թ․ Արցախի ժողովուրդը, միջազգային իրավունքի նորմերին և այն ժամանակ գործող ներպետական օրենսդրությանը լիովին համապատասխան, իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և ստեղծել իր պետականությունը նույն հիմքերի վրա, ինչ Ադրբեջանը և Հայաստանը:
«Առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների որևէ ներկայացուցիչ իրավունք չունի տնօրինել Արցախի ժողովրդի ճակատագիրը։ Ավելին, ուժի ապօրինի կիրառման և շարունակվող տեռորի օրինականացման վրա հիմնված օրակարգն Արցախի ժողովրդին պարտադրելու ցանկացած փորձ հավասարազոր է մեղսակցության Արցախի էթնիկ զտմանն ու տարածաշրջանում լարվածության մշտական օջախի պահպանմանն ուղղված` Ադրբեջանի հանցավոր ծրագրերի իրականացմանը»,–նշված է ԱԳՆ հաղորդագրությունում։
Ընդգծվում է, որ Արցախի Հանրապետությունը շարունակում է բաց մնալ հակամարտության բոլոր բաղադրիչների և խաղաղ կարգավորմանն ուղղված ողջամիտ առաջարկների քննարկման համար։
Հիշեցնենք` մայիսի 14–ին Բրյուսելում
կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է
դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։