00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրահանձնաժողովի ղեկավարը ներկայացրել է Ռուսաստանով տարանցման նոր սահմանափակումները

© Sputnik / Павел Бедняков / Անցնել մեդիապահոցՈւրսուլա ֆոն դեր Լյայեն
Ուրսուլա ֆոն դեր Լյայեն - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2023
Բաժանորդագրվել
Խոսքն այն երկրների մասին է, որոնք ապրանքները գնում են անմիջապես ԵՄ-ից, իսկ հետո Մոսկվային են փոխանցում պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Եվրամիության նոր հակառուսական պատժամիջոցները կխստացնեն Ռուսաստանի տարածքով երրորդ երկրներ տարանցման սահմանափակումները երկակի նշանակության ապրանքների համար, ինչպես նաև կազդեն նման ապրանքների արտահանման վրա: Այս մասին Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցները կուժեղացնեն երկակի նշանակության ապրանքների` Ռուսաստանի տարածքով երրորդ երկրներ տարանցման սահմանափակումները, ինչպես նաև կսահմանափակեն այդպիսի ապրանքների արտահանումը որոշ երրորդ երկրներ:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ վերջին ամիսներին որոշ երկրների հետ ԵՄ առևտրի կտրուկ աճ է նկատվում: Ընդ որում, անհամապատասխանություն է հայտնաբերվել Եվրամիությունից Ռուսաստանի տարածքով տարանցիկ մատակարարումների և երրորդ երկրներ ապրանքների ժամանման միջև, ուստի ԵՄ-ն հանդես կգա տարանցման հետագա սահմանափակման օգտին։
Ուկրաինայի` ԵՄ–ին անդամակցելու գործընթացը պետք է արագացնել. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է` խոսքն այն երկրների մասին է, որոնք ապրանքները գնում են անմիջապես ԵՄ-ից, իսկ հետո Մոսկվային են փոխանցում պատժամիջոցների տակ հայտնված արտադրանքը:
«Մենք կարող ենք արգելել այդ երկրներ մատակարարումները հստակ ապացույցների առկայության դեպքում, որ խոսքը պատժամիջոցների շրջանցման և Ռուսաստան մատակարարումների մասին է»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ երկրները սկսել են Ռուսաստանի կողմից գործող առևտրային սահմանափակումների շրջանցման դեմ պայքարին ուղղված պատժամիջոցների նոր փաթեթի քննարկումը: Սև ցուցակում կարող են հայտնվել տասնյակ ընկերություններ Չինաստանից, Իրանից, Ղազախստանից և Ուզբեկստանից, որոնք Մոսկվային օգնում են ապրանքների ներմուծման հարցում: Քննարկվում է նաև Ռուսաստանի տարածքով եվրոպական ապրանքների մեծ մասի, այդ թվում` առաջադեմ տեխնոլոգիական ապրանքների տարանցման դադարեցումը։
ԵՄ-ն շարունակում է Թուրքիայի հետ քննարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցը. ԵՀ ներկայացուցիչ
Լրահոս
0