https://armeniasputnik.am/20230515/evrasiakan-zargacman-banky-hetaqrqrvats-e-erevani-metrvoji-himnanvorvogman-nakhagtsvov-59637156.html
Եվրասիական զարգացման բանկը հետաքրքրված է Երևանի մետրոյի հիմնանորոգման նախագծով
Եվրասիական զարգացման բանկը հետաքրքրված է Երևանի մետրոյի հիմնանորոգման նախագծով
Բանկը Երևանի մետրոյի հետ կապված նախագծերին մասնակցության մի քանի սցենար է քննարկում, սակայն պատրաստի առաջարկներ դեռ չեն ստացվել: 15.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-15T11:54+0400
2023-05-15T11:54+0400
2023-05-15T11:54+0400
մետրո
երևան
եվրասիական զարգացման բանկ (եազբ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/0f/59635138_0:0:1600:901_1920x0_80_0_0_e12d3109091f9669dd9bb1055724be48.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը հետաքրքրված է Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքի վերանորոգման նախագծով։ Տեղեկությունն Ալմաթիում ADFIAP Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման ինստիտուտների ասոցիացիայի մասնակիցների հանդիպման շրջանակում լրագրողներին հայտնեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինը:Ընդ որում, նրա խոսքով, Հայաստանի ու Երևանի քաղաքապետարանի կողմից հետաքրքրություն կա նախագծին բանկի մասնակցության վերաբերյալ:Բանկն իր մասնակցության մի քանի սցենար է տեսնում՝ երկու նոր կայանների կառուցում, պարկի նորացում և ամբողջ ենթակառուցվածքի արմատական հիմնանորոգում։Sputnik Արմենիայի հարցին, թե նախագծերից որն է ավելի նախընտրելի ԵԶԲ-ի համար, Իլյինը պատասխանեց՝ վերջինը։«Եթե ձեր մեքենան հին է, և դուք դրա վրա երկու նոր լուսարձակներ եք դնում, ապա մեքենան ավելի լավ չի աշխատի։ Մեզ համար շատ կարևոր է, որ մետրոպոլիտենի ներկայիս ենթակառուցվածքը համապատասխանի անվտանգության բոլոր չափանիշներին և պահանջներին», - նշեց Իլյինը։ ԵԶԲ-ն Ամուլսարի հանքի նոր բնապահպանական փորձաքննություն է պատվիրելԱվելի վաղ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ «Աջափնյակ» կայարանի նախագծման առաջին փուլն ավարտվել է։ Նա ասել է, որ նախագիծն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչև տարեվերջ, իսկ շինարարությունը կտևի 4 տարի: Նրա համոզմամբ՝ կայարանի կառուցումը մոտ 20 տոկոսով կավելացնի մետրոյով ուղևորափոխադրումները և մետրոպոլիտենի ընդլայնման ուղղությամբ առաջին մեծ քայլը կդառնա:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/0f/59635138_154:0:1577:1067_1920x0_80_0_0_23115e07e01a87e40743c47bc9eb53ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մետրո, երևան, եվրասիական զարգացման բանկ (եազբ)
մետրո, երևան, եվրասիական զարգացման բանկ (եազբ)
Եվրասիական զարգացման բանկը հետաքրքրված է Երևանի մետրոյի հիմնանորոգման նախագծով
Բանկը Երևանի մետրոյի հետ կապված նախագծերին մասնակցության մի քանի սցենար է քննարկում, սակայն պատրաստի առաջարկներ դեռ չեն ստացվել:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը հետաքրքրված է Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքի վերանորոգման նախագծով։ Տեղեկությունն Ալմաթիում ADFIAP Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման ինստիտուտների ասոցիացիայի մասնակիցների հանդիպման շրջանակում լրագրողներին հայտնեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինը:
«Մետրոպոլիտենի թեման կարևոր է։ Մենք պատրաստ ենք ֆինանսավորել դրամաշնորհային և հետազոտական հարցերը, նախանախագծային փաստաթղթերի ձևավորումը։ Ընդ որում, մենք, որպես բանկ, կարող ենք աշխատել կոնկրետ փաստաթղթերի հետ։ Ասեք մեզ աշխատանքի ծավալը, այդ ամենի տեխնիկական հիմնավորումը, ֆինանսական մոդելը,ու մենք պատրաստ ենք ամեն ինչ դիտարկել դրա համար: Մինչև հիմա մենք դեռ խոսակցությունների մակարդակում ենք», - ասաց Իլյինը։
Ընդ որում, նրա խոսքով, Հայաստանի ու Երևանի քաղաքապետարանի կողմից հետաքրքրություն կա նախագծին բանկի մասնակցության վերաբերյալ:
Բանկն իր մասնակցության մի քանի սցենար է տեսնում՝ երկու նոր կայանների կառուցում, պարկի նորացում և ամբողջ ենթակառուցվածքի արմատական հիմնանորոգում։
Sputnik Արմենիայի հարցին, թե նախագծերից որն է ավելի նախընտրելի ԵԶԲ-ի համար, Իլյինը պատասխանեց՝ վերջինը։
«Եթե ձեր մեքենան հին է, և դուք դրա վրա երկու նոր լուսարձակներ եք դնում, ապա մեքենան ավելի լավ չի աշխատի։ Մեզ համար շատ կարևոր է, որ մետրոպոլիտենի ներկայիս ենթակառուցվածքը համապատասխանի անվտանգության բոլոր չափանիշներին և պահանջներին», - նշեց Իլյինը։
Ավելի վաղ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ «Աջափնյակ» կայարանի նախագծման առաջին փուլն ավարտվել է։ Նա ասել է, որ նախագիծն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչև տարեվերջ, իսկ շինարարությունը կտևի 4 տարի: Նրա համոզմամբ՝ կայարանի կառուցումը մոտ 20 տոկոսով կավելացնի մետրոյով ուղևորափոխադրումները և մետրոպոլիտենի ընդլայնման ուղղությամբ առաջին մեծ քայլը կդառնա: