https://armeniasputnik.am/20230515/harcy-petq-e-lutsvi-petutjan-ajakcutjamb-qvocharjany-haj-gerineri-veradardzi-masin-59643291.html
Հարցը պետք է լուծվի պետության աջակցությամբ. Քոչարյանը` հայ գերիների վերադարձի մասին
Հարցը պետք է լուծվի պետության աջակցությամբ. Քոչարյանը` հայ գերիների վերադարձի մասին
Անդրանիկ Քոչարյանի պնդմամբ` գերիների հարցն այսպես, թե այնպես լուծվում է բոլոր եղանակներով` տեսանելի և անտեսանելի։ 15.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-15T13:19+0400
2023-05-15T13:19+0400
2023-05-15T13:49+0400
հայաստան
գերի
անդրանիկ քոչարյան
շառլ միշել
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0d/48183626_0:0:1600:901_1920x0_80_0_0_58e4793eea1f991391b75b64427ba90b.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Պետությունն ունի գործիքներ, որպեսզի Ադրբեջանում պահվող գերիների հարցն օր առաջ լուծում ստանա։ լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի` Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությանը։Միշելը երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, անդրադառնալով գերիների և պահվող անձանց խնդիրներին, ասել է, որ առաջիկա շաբաթներին ևս մի քանի ձերբակալված ազատ կարձակվի։Նա շեշտեց, որ այս պահին խոսում է հաստատված գերիների մասին։ՀՀ իշխանությունների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ 33 հայ զինծառայող և քաղաքացիական անձ կա։ Բաքուն էլ հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Հայ իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0d/48183626_177:0:1600:1067_1920x0_80_0_0_e7bd7da8491b68e17080d53d78f5467f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, գերի, անդրանիկ քոչարյան, շառլ միշել
հայաստան, գերի, անդրանիկ քոչարյան, շառլ միշել
Հարցը պետք է լուծվի պետության աջակցությամբ. Քոչարյանը` հայ գերիների վերադարձի մասին
13:19 15.05.2023 (Թարմացված է: 13:49 15.05.2023) Անդրանիկ Քոչարյանի պնդմամբ` գերիների հարցն այսպես, թե այնպես լուծվում է բոլոր եղանակներով` տեսանելի և անտեսանելի։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Պետությունն ունի գործիքներ, որպեսզի Ադրբեջանում պահվող գերիների հարցն օր առաջ լուծում ստանա։ լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի` Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությանը։
Միշելը երեկ ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, անդրադառնալով գերիների և պահվող անձանց խնդիրներին,
ասել է, որ առաջիկա շաբաթներին ևս մի քանի ձերբակալված ազատ կարձակվի։
«Կարծում եմ, որ այդպես կլինի։ Գերիների հարցը շատ զգայուն է, և ես կարծում եմ, որ բանակցությունների ընթացքը պետք է հանգեցնի նրան, որ օր առաջ նրանք վերադառնան իրենց ընտանիքներին։ Գերիների հարցն այսպես թե այնպես լուծվում է բոլոր եղանակներով` տեսանելի և անտեսանելի։ Պետությունը նաև այլ գործիքներ ունի, որպեսզի որևէ գերիի խնդիր չլինի։ Անհետ կորածների հարցը ժամանակի ընթացքում լուծվում է, կամ մնում են անհետ կորածներ, իսկ գերիների դեպքում այդպես չէ, մենք գիտենք նրանց գոյության մասին։ Սա նշանակում է, որ նրանք պաշտպանված են, ուղղակի պետք է նրանց անմարդկային պայմաններում գտնվելու հարցը օր առաջ լուծում ստանա մեր պետության և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ»,– ասաց Քոչարյանը։
Նա շեշտեց, որ այս պահին խոսում է հաստատված գերիների մասին։
ՀՀ իշխանությունների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ 33 հայ զինծառայող և քաղաքացիական անձ կա։ Բաքուն էլ հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։
Հայ իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։