00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի ձեռքը պետք է բռնել հենց հիմա, հետո ուշ կլինի. Վարդան Օսկանյան

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Օսկանյան
Վարդան Օսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2023
Վարդան Օսկանյան
Բաժանորդագրվել
Օսկանյանի խոսքով` ընտրություններում մեծամասնություն ունենալը չի նշանակում իրավունք ձեռք բերել հայ ժողովրդի համար գոյութենական հարցում կամայական որոշումներ կայացնելու։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայաստանը մտնում է Արցախի հանձնման վերջնական փուլ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամեն մի հանդիպում աշխարհագրական որևէ վայրում առավել խորացնում և անշրջելի է դարձնում Արցախի հանձնման գործընթացը։ «Մեդիամաքսի» սյունակում այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Բրյուսելյան հանդիպման ընթացքում խնդիրն ավելի բարդացավ ու խորացավ, երբ Փաշինյանն ընկավ իր իսկ լարած թակարդը։ Այնքան խոսեց 29 800 քառակուսի կիլոմետրի մասին, որ Ալիևն արդեն ինքն էլ իր երկրի քառակուսի կիլոմետրերի ճանաչման պահանջ դրեց, ինչը, բնականաբար, չի կարող մեկնաբանության տեղ թողնել, որ դրա մեջ չի մտնում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը»,–նշել է Օսկանյանը։
Նա ընդգծել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նկարագրած դրույթներով որևէ փաստաթղթի ստորագրում նշանակում է, որ ստորագրման պահից Արցախը վերածվում է Ջավախքի և, ի տարբերություն Ջավախքի, որոշ ժամանակ՝ միգուցե մեկ տասնամյակ անց, վերածվելու է Նախիջևանի։
«Եթե Փաշինյանի ձեռքը պետք է բռնել, որ նա նման փաստաթուղթ չստորագրի, ապա դրա ժամանակը հենց հիմա է։ Այլապես հետո ուշ կլինի։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ունի բոլոր տեսակի իրավունքները Փաշինյանին հետ պահելու այդ քայլից։ Փաշինյանը պարզապես իրավունք չունի նման փաստաթուղթ ստորագրելու»,–գրել է նա։
ՀՀ նախկին արտգործնախարարը մի քանի տեսանկյունից է խնդիրը ներկայացրել։ Նրա խոսքով` իրավական տեսակետից այդ փաստաթուղթը կհակասի Հայաստանի Սահմանադրությանը և անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի` 1992-ի ընդունած որոշմանը։
«Նման փաստաթուղթ ստորագրելու և վավերացնելու համար պետք է փոխել Հայաստանի Սահմանադրությունը և չեղարկել Գերագույն խորհրդի որոշումը»,–գրել է նա։
Օսկանյանը շեշտել է, որ նման փաստաթուղթ ստորագրելու իրավունք որևէ մեկին վերապահված չէ։ Ընտրություններում մեծամասնություն ունենալը չի նշանակում իրավունք ձեռք բերել հայ ժողովրդի համար գոյութենական հարցում կամայական որոշումներ կայացնելու։
Բացի այդ, ինչպես նշել է նախկին փոխարտգործնախարարը, Արցախի ժողովուրդը, որի ֆիզիկական գոյության հարցն է դրված նժարին, եղել է անցած տասնամյակների զրկանքների և տառապանքների հիմնական կրողը և իր ճակատագիրը որոշելու լիազորություն որևէ մեկին չի տվել։
«Հայաստանի Ազգային ժողովի հաստատած՝ Փաշինյանի իսկ կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղի մասով կա դրույթ, ըստ որի՝ հետամուտ պետք է լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա, որի աներկբա իրավունքն ունի Արցախի ժողովուրդը»,–գրել է Օսկանյանը։
Նրա խոսքով` եթե Հայաստանը, հայ ժողովուրդը, Արցախը երբևէ պարտադրված կամ կամովին հրաժարվեն ինքնորոշման իրենց անքակտելի իրավունքից և ընդունեն Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ, ապա դա աշխարհում կլինի նախադեպ, որը կարժանացնի ժողովուրդների կամային արժանիքների որակավորման ցածր և նվաստացուցիչ գնահատականի։
Միևնույն ժամանակ, ըստ Օսկանյանի, Արցախի ինքնորոշման իրավունքի հիմքերը իրավականորեն պարզապես անխոցելի են։ Ինքնորոշման իրավունքի պահանջատիրության հիմնական նախապայմանները նախկինում և այսօր ամբողջությամբ բավարարված են։
Իսկ քաղաքականորեն Արցախը ունի երեք տասնամյակից ավելի բանակցային նախապատմություն, որի ընթացքում ինչ-որ պահի միջազգային հանրությունը՝ միջնորդների բերանով, հարցի խաղաղ կարգավորման օպտիմալ միջոց է համարել Արցախի ժողովրդի ազատ և անկաշկանդ կամարտահայտությունը։
«Ես շարունակում եմ համոզված մնալ, որ չենք սպառել դիվանագիտական հնարավորությունները, և այսօր հայանպաստ լրջագույն այլընտրանքներ կան այն ամենին, ինչ անում են Հայաստանի իշխանությունները։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դիվանագիտությունը որևէ լուրջ ջանք գրեթե չի գործադրել հայանպաստ արդյունքի հասնելու համար»,– ընդգծել է նա։
Օսկանյանը նշել է, որ ցանկացած բանակցությունների արդյունք պետք է առնվազն բարելավի կողմերի հարաբերությունները։
«Միգուցե նման փաստաթղթի ստորագրումը բարեկամական կապեր հաստատի ներկա իշխանությունների և Ադրբեջանի միջև, բայց վստահաբար չի կարող բարեկամության հիմք ծառայել Հայաստան պետության, հայ ժողովրդի և Ադրբեջանի միջև»,–եզրափակել է նախկին պաշտոնյան։
Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:
Լրահոս
0