Սյունիքի մարզի բնակիչը փորձել է կեղծ դոլարներ իրացնել բանկում

CC BY 2.0 / Hloom Templates / Hands Counting $100 BillsԳումար հաշվող տղամարդ
Գումար  հաշվող տղամարդ - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2023
Գումար հաշվող տղամարդ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
44–ամյա սյունեցին կեղծ թղթադրամներ է ներկայացրել բանկ։ Աշխատակիցը զանգել է ոստիկանություն։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Սյունիքի մարզի 44–ամյա բնակիչը փորձել է Երևանի բանկերից մեկում կեղծ դոլարներ իրացնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Երևանում գործող բանկերից մեկի աշխատակիցը և հայտնել, որ մի քաղաքացի կեղծ 100 և 50 դոլար է ներկայացրել բանկ»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Ոստիկանները արտարժույթ իրացնելու փորձի հիմքով ձերբակալել և բաժին են տարել Սյունիքի մարզի մի բնակչի։ 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կեղծ փողեր իրացնելու համար 4 անձի մեղադրանք է առաջադրվել, մեկը կալանավորվել է. ՔԿ
Լրահոս
0