Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի շտուրմանների ուսումնարանին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հաղորդվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածը Լուգանսկի ուղղությամբ, ամենայն հավանականությամբ, հասցվել է անգլո-ֆրանսիական արտադրության Storm Shadow հրթիռով:
Ուկրաինայի զինված ուժերը Լուգանսկում հարված են հասցրել շտուրմանների նախկին ավիացիոն ուսումնարանի շրջանին։ Տեղում արտակարգ ծառայություններ են աշխատում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Ռուսաստանում Լուգանսկի ներկայացուցչության նախկին ղեկավար Ռոդիոն Միրոշնիկը հայտնել էր, որ Լուգանսկի ավտոկայանի շրջանում երկու հարված գրանցվել, Ըստ նրա, դրանք «ամենայն հավանականությամբ, հրթիռներ են»:
Հարվածը եղել է ուսումնարանի հատվածում, այնշրջափակված է։ Աշխատում են արտակարգ և ուժային ծառայությունները: Տվյալ շրջանում բավական շատ բնակելի շենքեր և դպրոց կա։
Լրահոս
0