«FlyOne Armenia»–ն սկսել է Երևան–Լառնակա–Երևան–երթուղով չվերթեր իրականացնել

© Photo : Zvartnots International Airport «FlyOne Armenia»–ի ինքնաթիռ
«FlyOne Armenia»–ի ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
«FlyOne Armenia»–ի ինքնաթիռ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թռիչքներ կիրականացվեն շաբաթական երեք անգամ։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. «FlyOne Armenia» ավիաընկերությունը այսօրվանից սկսել է Երևան-Լառնակա-Երևան երթուղով չվերթեր իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։
«Թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ»,– ասված է հաղորդագրությունում:
Ավիատոմսերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար պետք է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Հիշեցնենք` «FlyOne Armenia»-ն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է ստացել ավիափոխադրողի վկայական։ Թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Բեյրութ։ Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
Լրահոս
0