00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում 400 տնակատեր ծանուցում է ստացել տնակի ապամոնտաժման մասին. գործընթացը սկսված է

© Sputnik / Lilit HarutyunyanԳյումրիի տնակները
Գյումրիի տնակները - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
Գյումրիի տնակները. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եթե ծանուցում ստացած բնակիչը չապամոնտաժի իր տնակը, քաղաքապետարանն ինքն է իրականացնելու ապամոնտաժումը:
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Կառավարությունը մտադիր է Սպիտակի երկրաշարժի աղետի գոտու տնակների խնդիրը վերջնական լուծել մինչև 2027 թվականը: Գործընթացն իրականացվելու է փուլային եղանակով: Տնակների ապամոնտաժման փոխարեն բնակիչներին փոխհատուցման մի քանի տարբերակ է առաջարկվում, սակայն ոչ բոլորը փոխհատուցում կստանան։
Ըստ վերջին հաշվառման` ամբողջ հանրապետությունում կա ավելի քան 6000 տնակ, որից շուրջ 2700-ը՝ Գյումրիում։
Գյումրու քաղաքապետարանի անշարժ գույքի բաժնի պետ Գևորգ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ առաջին փուլով 800 տնակատերից 400-ն արդեն ծանուցում ստացել է տնակի ապամոնտաժման վերաբերյալ: Ծանուցում ստացած բնակիչները կարող են ինքնակամ ապամոնտաժել իրենց տնակը, այլ պարագայում քաղաքապետարանն ինքն է իրականացնելու ապամոնտաժումը:
«Այդ 800 տնակները փակ տնակներն են` կա՛մ փոխհատուցում ստացած, կա՛մ այն ընտանիքներին են, որոնք ՀՀ տարածքում ունեն անշարժ գույք կամ մասնաբաժին՝ իրենց անունով, որի քառակուսին գերազանցում է մեկ շնչին հասնող ինը քառակուսին»,-ասաց Գրիգորյանը։
Անդրադառնալով փոխհատուցումներին` պատասխանատուն նշեց, որ խորքային ուսումնասիրության արդյունքում ձեռքբերված տվյալներով հնարավոր է, որ այդ ընտանիքները մերժվեն։ «Օրինակ, եթե պարզվի, որ նրանք ժամանակին փոխհատուցում ստացել են բարեգործական կազմակերպությունների կողմից կամ վկայագիր են ստացել»։
Իսկ փոխհատուցումը լինելու է տարբեր` բնակարանի գնման վկայագրի, սոցիալական բնակարանի կամ վարձավճարի տեսքով:
Նշենք, որ կառավարության որոշմամբ մինչև դեկտեմբերի 30–ը հաշվառվելու են նաև այն տնակները, որոնք քարաշեն են դարձել։ Ապօրինի համարվող այս կառույցները հաշվառվելուց հետո միայն համայնքի որոշմամբ հնարավորություն կստանան սեփականաշնորհվելու: Եթե ժամանակավոր կացարանը տարիների ընթացքում քարապատվել է և համապատասխանում է քաղաքաշինական նորմերին, սեփականաշնորհվում է։ Գյումրիում նմանատիպ 400 կացարան կա:
«Այդ դեպքում ամբողջ գույքը՝ հողի հետ միասին, դառնում է համայնքային և վաճառվում է տվյալ տնակատիրոջը, որը հիմնավորում է, որ շուրջ 20-30 տարի տվյալ տարածքը տիրապետել է, օգտագործել է և խնդրում է ուղիղ վաճառքով տրամադրել իրեն»։
Ի դեպ, եթե տնակի տերը երկքաղաքացիություն ունի, փոխհատուցում չի ստանա:
2022 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ գործադիր մարմնի որոշմամբ հաստատվել է Աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը։ Կարգի համաձայն՝ պետական և համայնքային հողամասերում տեղադրված ոչ հիմնական շինություններն ապամոնտաժվելու են։
Լրահոս
0