Հայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնվել է Չեմպիոնների լիգայի լավագույն հնգյակում

© AP Photo / Antonio CalanniՀենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյան - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
Հենրիխ Մխիթարյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար և ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Չեմպիոնների լիգայի լավագույն կիսապաշտպանների հնգյակում ՝ ըստ Fedex Perfomance Zone վարկանիշի: Այն հրապարակվել է ՈՒԵՖԱ-ի կայքում։
Մխիթարյանը վաստակել է 297 միավոր։ Հայ ֆուտբոլիստը ճանաչվել է իտալական մեկ այլ ակումբի ՝ «Միլանի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը «Ինտերի» և «Միլանի» միջև, որում Մխիթարյանի թիմակիցները հաղթեցին 2:0 հաշվով: «Ինտերի» կազմում աչքի ընկան Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Էդին Ջեկոն և Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, 34-ամյա Հենրիխ Մխիթարյանը:
Լրահոս
0