https://armeniasputnik.am/20230516/khaghaghutjan-nakhagitsy-voch-brjuseljan-e-voch-el-mvoskvovjan-ag-pvokhnakharar-59686901.html
Խաղաղության նախագիծը ո՛չ բրյուսելյան է, ո՛չ էլ մոսկովյան. ԱԳ փոխնախարար
Խաղաղության նախագիծը ո՛չ բրյուսելյան է, ո՛չ էլ մոսկովյան. ԱԳ փոխնախարար
ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը նշեց, որ բանակցությունները վարվում են մի քանի հարթակներում։ 16.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-16T13:19+0400
2023-05-16T13:19+0400
2023-05-16T13:39+0400
հայաստան
բրյուսել
բանակցություն
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
մնացական սաֆարյան
ռուսաստան
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/08/59313138_0:161:3068:1887_1920x0_80_0_0_992e49c87de79e95b063d7fb34b4991d.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Խաղաղության նախագիծը ո՛չ բրյուսելյան է, ո՛չ էլ մոսկովյան, այն մշակել են երկու կողմերը (Հայաստանն ու Ադրբեջանը)։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։Նա նշեց, որ սխալ են մեկնաբանությունները, թե Հայաստանը բանակցություններ է վարում միայն արևմտյան հարթակներում։Լրագրողի հարցին` դեռ Լաչինի միջանցքը փակ է, ինչո՞ւ Արարատ Միրզոյանը մտափոխվեց և որոշեց հանդիպել ռուս գործընկերներին, Սաֆարյանը պատասխանեց. «Մենք գործում ենք իրավիճակից ելնելով, եթե կայացվել է որոշում` գնալ հանդիպման, կան որոշակի հիմքեր դրա համար»։ ՀՀ–ն չի ներգրավվի Լաչինի միջանցքի շուրջ նոր բանակցություններում. ՄիրզոյանՍաֆարյանը հավելեց, որ բանակցությունները լինելու են 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարության դրույթները կատարելու շուրջ։Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Այդ թվում մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։Մայիսի 14–ին էլ Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
բրյուսել
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/08/59313138_169:0:2900:2048_1920x0_80_0_0_6f1bd0ae6a199d3bd9b825a0fbc63e97.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, բրյուսել, բանակցություն, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, մնացական սաֆարյան, ռուսաստան, ադրբեջան
հայաստան, բրյուսել, բանակցություն, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, մնացական սաֆարյան, ռուսաստան, ադրբեջան
Խաղաղության նախագիծը ո՛չ բրյուսելյան է, ո՛չ էլ մոսկովյան. ԱԳ փոխնախարար
13:19 16.05.2023 (Թարմացված է: 13:39 16.05.2023) ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը նշեց, որ բանակցությունները վարվում են մի քանի հարթակներում։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Խաղաղության նախագիծը ո՛չ բրյուսելյան է, ո՛չ էլ մոսկովյան, այն մշակել են երկու կողմերը (Հայաստանն ու Ադրբեջանը)։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Նա նշեց, որ սխալ են մեկնաբանությունները, թե Հայաստանը բանակցություններ է վարում միայն արևմտյան հարթակներում։
«Բանակցությունները վարվում են մի քանի հարթակներում` այդ թվում նաև Ռուսաստանում։ Նախատեսված է շուտով`մայիսի 19–ին, ԱԳ նախարարների հանդիպումը»,–ասաց ԱԳ փոխնախարարը։
Լրագրողի հարցին` դեռ Լաչինի միջանցքը փակ է, ինչո՞ւ Արարատ Միրզոյանը մտափոխվեց և որոշեց հանդիպել ռուս գործընկերներին, Սաֆարյանը պատասխանեց.
«Մենք գործում ենք իրավիճակից ելնելով, եթե կայացվել է որոշում` գնալ հանդիպման, կան որոշակի հիմքեր դրա համար»։
Սաֆարյանը հավելեց, որ բանակցությունները լինելու են 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարության դրույթները կատարելու շուրջ։
«Նոյեմբերի 9–ի հայտարարության կատարումն Ադրբեջանի պարտավորությունն է։ Եվ մենք կոչ ենք անում մեր գործընկերներին իրենց վրա ազդեցություն, ճնշում գործադրել, որպեսզի այդ դրույթները մինչև վերջ կատարվեն»,–ասաց ՀՀ ԱԳ փոխնախարարը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Այդ թվում մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի
երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ`
եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
Մայիսի 14–ին էլ Բրյուսելում
կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է
դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։