https://armeniasputnik.am/20230516/mi-partadreq-indz-ajvo-kam-voch-asel-safarjany-arcakhy-adrbejani-kazmum-tshanachelu-masin-59688038.html
Մի՛ պարտադրեք ինձ այո կամ ոչ ասել. Սաֆարյանը` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին
Մի՛ պարտադրեք ինձ այո կամ ոչ ասել. Սաֆարյանը` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին
Սաֆարյանը նշեց, որ ՀՀ–ի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեջ որևէ նոր բան չկա,և մի քանի անգամ արվել է այդ հայտարարությունը։ 16.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-16T13:48+0400
2023-05-16T13:48+0400
2023-05-16T15:44+0400
մնացական սաֆարյան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արցախ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
բրյուսել
փոխնախարար
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/08/43077049_0:0:700:395_1920x0_80_0_0_60e07a3dea7dee6bfce3e8e54aa42620.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Բանակցություններն ընթանում են Լեռնային Ղարաբաղի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմ ստեղծելու տեսանկյունից։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը` անդրադառնալով բրյուսելյան բանակցությունների ժամանակ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ հարցին։Ճշտող հարցին` Բրյուսելում ՀՀ–ի կողմի պատրաստակամությունը` Ադրբեջանի տարածքը ճանաչել 86.6 հազար քառակուսի կմ, դա ներառո՞ւմ ԼՂ–ն, փոխնախարարը պատասխանեց.«Մի՛ պարտադրեք ինձ որևէ պատասխան տալ` այո կամ ոչ»։Խաղաղության նախագիծը ո՛չ բրյուսելյան է, ո՛չ էլ մոսկովյան. ԱԳ փոխնախարարԴիտարկմանը`արդյո՞ք Ադրբեջանի կազմում Արցախը թողնելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը չի հակասում Սահմանադրությանը, փոխնախարարը նշեց, որ արդեն ներկայացրել է բանակցությունների տրամաբանությունը, այն է` ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծումը։Իսկ թե որ երկրները պետք է ապահովեն անհրաժեշտ մեխանիզմների աշխատանքը, Սաֆարյանն ասաց, որ կան բազմաթիվ տարբերակներ, դրանք կարող են լինել ինչպես առանձին երկրներ, այնպես էլ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը, և դա քննարկման առարկա է։Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը, Սաֆարյանն ասաց, որ «դրանում ոչ մի նոր բան չկա, մի քանի անգամ արվել է այդ հայտարարությունը»:Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրների վերաբերող հարցեր:
ադրբեջան
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/08/43077049_76:0:700:468_1920x0_80_0_0_6928a20bedfb29bd5549b5b670de9635.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մնացական սաֆարյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բրյուսել, փոխնախարար
մնացական սաֆարյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բրյուսել, փոխնախարար
Մի՛ պարտադրեք ինձ այո կամ ոչ ասել. Սաֆարյանը` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին
13:48 16.05.2023 (Թարմացված է: 15:44 16.05.2023) Սաֆարյանը նշեց, որ ՀՀ–ի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեջ որևէ նոր բան չկա,և մի քանի անգամ արվել է այդ հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Բանակցություններն ընթանում են Լեռնային Ղարաբաղի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմ ստեղծելու տեսանկյունից։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը` անդրադառնալով բրյուսելյան բանակցությունների ժամանակ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ հարցին։
Ճշտող հարցին` Բրյուսելում ՀՀ–ի կողմի պատրաստակամությունը` Ադրբեջանի տարածքը ճանաչել 86.6 հազար քառակուսի կմ, դա ներառո՞ւմ ԼՂ–ն, փոխնախարարը պատասխանեց.
«Մի՛ պարտադրեք ինձ որևէ պատասխան տալ` այո կամ ոչ»։
Դիտարկմանը`արդյո՞ք Ադրբեջանի կազմում Արցախը թողնելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը չի հակասում Սահմանադրությանը, փոխնախարարը նշեց, որ արդեն ներկայացրել է բանակցությունների տրամաբանությունը, այն է` ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծումը։
Իսկ թե որ երկրները պետք է ապահովեն անհրաժեշտ մեխանիզմների աշխատանքը, Սաֆարյանն ասաց, որ կան բազմաթիվ տարբերակներ, դրանք կարող են լինել ինչպես առանձին երկրներ, այնպես էլ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը, և դա քննարկման առարկա է։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը, Սաֆարյանն ասաց, որ «դրանում ոչ մի նոր բան չկա, մի քանի անգամ արվել է այդ հայտարարությունը»:
Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Բրյուսելում
կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է
դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Հանդիպման ընթացքում
քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրների վերաբերող հարցեր: