00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որոշում է ընդունվել նման քայլ չանել. ԱԳ փոխնախարարը` ՀԱՊԿ–ից Հայաստանի դուրս գալու մասին

© Sputnik / Aram NersesyanՄնացական Սաֆարյան
Մնացական Սաֆարյան - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
Մնացական Սաֆարյան
Բաժանորդագրվել
Մնացական Սաֆարյանը նշում է, որ շուտով քննարկումներ են լինելու, որը կապված է լինելու Հարավային Կովկասում իրավիճակի մասին հայտարարության հետ։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդում 2022 թվականի սեպտեմբերին (ադրբեջանական ագրեսիայից հետո) քննարկվել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, սակայն հետո որոշել են շարունակել աշխատանքները այդ կառույցում։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
«Կարծում եմ՝ քննարկումից հետո որոշում է ընդունվել նման քայլ չանել, շարունակել աշխատանքները։ Կան հարցեր, որոնք հետագայում քննարկվեցին ՀԱՊԿ–ի գագաթնաժողովի ընթացքում։ Շուտով նաև քննարկումներ կլինեն Հարավային Կովկասում իրավիճակի մասին հայտարարության հետ կապված։ Լրացուցիչ կհայտնենք այդ մասին»,– ասաց Սաֆարյանը։
Նա ընդգծեց, որ այս պահին օրակարգում չկա ՀԱՊԿ–ից դուրս գալու հարցը, սակայն ըստ իրավիճակի զարգացման՝ կարող է կրկին հայտնվել օրակարգում։ Փոխարտգործնախարարը նշեց` լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, ունենալով նաև պարտավորություններ` Հայաստանը շարունակում է իր աշխատանքը` հույս ունենալով, որ դրանք կբերեն արդյունքի։
Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։
ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ- խմբ.)։
Իսկ 2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց, որ Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց, համապատասխան որոշման նախագիծը սեղանին է, նախագծի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, միևնույն ժամանակ Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ կապված Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ: Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարեց, որ առաքելություն ուղարկելու հնարավորությունը պահպանվում է, ՀԱՊԿ-ը լիովին պատրաստ է դրան:
Լրահոս
0