Ո՞վ է կոկաինի պատվիրատուն. դատախազությունում ուսումնասիրում են, ՊԵԿ–ում տեղյակ չեն

© Sputnik / Aram NersesyanВход в здание Генпрокуратуры Армении
Вход в здание Генпрокуратуры Армении - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իտալիայի մաքսային ոստիկանությունը Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ կոկաին է հայտնաբերել, որը, ըստ փասթաթղթերի, գալիս էր Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, որ Իտալիայում հայտնաբերված ավելի քան 2 տոննա կոկաինը Էկվադորից պետք է տեղափոխվեր Հայաստան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին է հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։
ՀՀ ՊԵԿ-ից Aysor.am–ին տեղեկացրել են, որ իրենք տեղյակ չեն, թե ով է արևադարձային մրգերի պատվիրատուն։
«Քանի դեռ Հայաստան չի մտել, մենք ոչ մի բանի հետ կապ չունենք, ոչ մի տեղեկություն չենք կարող ունենալ: Այդ մասով միայն Իտալիան կարող է ասել, թե ովքեր են գնորդները եղել»,– ասել են ՊԵԿ–ում։
Նշենք, որ թմրամիջոցների խմբաքանակի ընդհանուր արժեքը գնահատվել է ավելի քան 800 մլն եվրո։
Լրահոս
0