00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշոտ Փաշինյանն իր կամքով է մեքենան նստել. «Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել

© Sputnik / Asatur YesayantsԱշոտ Փաշինյան
Աշոտ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2023
Աշոտ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ծնողները նշում են, որ եթե ապատեղեկատվությունը շարունակվի, ապա իրենք ստիպված կլինեն հրապարակել տեսանյութ։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Վարչապետի որդին Աշոտ Փաշինյանն իր կամքով նստել է զոհվածներից մեկի մոր ավտոմեքենան, հետո անհասկանալի պատճառներով ճանապարհին իրեն դուրս նետել։ «Որդիների կանչ» ՀԿ–ն հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով մամուլում շրջանառվող տեղեկություններն Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի վերաբերյալ։
Նշվում է, որ Եռաբլուրում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցածի գործով հերթական դատական նիստից հետո ՀԿ-ի անդամները դատարանից դուրս գալիս պատահաբար հանդիպել են Աշոտ Փաշինյանին։
«Բացառապես մայրերով մոտենալով Ա. Փաշինյանին` առաջարկել են նստել իրենց իսկ մեքենան, խոսել և միասին գնալ Եռաբլուր։ Աշոտ Փաշինյանն առանց առարկումների, առանց որևիցե մեկի միջամտության նստել է մայրերից մեկի մեքենան և ճանապարհ ընկել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն»,– նշված է հայտարարության մեջ։
Դրանից հետո արդեն ճանապարհին Աշոտ Փաշինյանը դուրս է նետվել մեքենայից, որում տվյալ պահին եղել են միայն զոհվածի մայրն ու վարչապետի որդին։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ արարքի պատճառն իրենց համար հասկանալի չէ։
Ծնողները նշում են, որ եթե ապատեղեկատվությունը շարունակվի, ապա իրենք ստիպված կլինեն հրապարակել տեսանյութ, որտեղ երևում ` Աշոտ Փաշինյանն ինքն է իր կամքով մեքենան նստում։
Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակը» գրել էր` «Որդիների կանչ» ՀԿ անդամ 44-օրյայում զոհվածների ծնողները փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։ Թերթը նշել էր, թե ծնողները «ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռնել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան»:
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀԿ նախագահ Վահիդ Սահակյանը հերքել էր այս տեղեկատվությունը` նշելով, որ միջադեպ եղել է, բայց առևանգման փորձ` ոչ, և սա ապատեղեկատվություն է։
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, նույնպես հերքել է այն տեղեկությունը, որ ինքը «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության այլ անդամների հետ փորձել է առևանգել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն։
Լրահոս
0