https://armeniasputnik.am/20230517/hajastani-taratsqy-298-hazar-adrbejaniny-866-hazar-qarkm-pashinjany-elujt-e-unecel-59743893.html
Հայաստանի տարածքը՝ 29,8 հազար, Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ. Փաշինյանը ելույթ է ունեցել
Հայաստանի տարածքը՝ 29,8 հազար, Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ. Փաշինյանը ելույթ է ունեցել
Դա ըստ էության նշանակում է, որ Ադրբեջանի տարածքը ներառում է նաև Արցախը։ 17.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-17T15:56+0400
2023-05-17T15:56+0400
2023-05-17T16:03+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
ադրբեջան
արցախ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0c/27905456_360:9:1485:642_1920x0_80_0_0_24f147ab34e9f14f27d0e3c3bbb7fab8.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Իլհամ Ալիևի հետ միասին երկուստեք վերահաստատել ենք, որ ընդունում ենք մեկմեկու երկրների տարածքային ամբողջականությունը 1991 թ–ին ընդունած Ալմա Աթայի հռչակագրի համաձայն։Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում՝ Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի ժամանակ։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ օրեր առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին երկուստեք վերահաստատել են, որ ընդունում են մեկմեկու երկրների տարածքային ամբողջականությունը 1991 թ–ին ընդունած Ալմա Աթայի հռչակագրի համաձայն, որով Հայաստանի տարածքը 29,8 հազար քառ.կմ է, իսկ Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ։Հիշեցնենք` մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի, Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։Դա ըստ էության նշանակում է, որ Ադրբեջանի տարածքը ներառում է նաև Արցախը։ Այսինքն` Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։Այս հայտարարությունից հետո ՀՀ քաղաքական և իրավական շրջանակներում հանրայնացվեց մի տեսակետ, թե ՀՀ անունից բանակցողը այս համաձայնությամբ խախտում է երկրի Սահմանադրությունը, որի նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որն էլ հիմնվում է Հայկական ԽՍՀ–ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0c/27905456_88:0:1511:1067_1920x0_80_0_0_dc55cf546e1a1d9b3f00049a9fb85aa9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, արցախ
նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, արցախ
Հայաստանի տարածքը՝ 29,8 հազար, Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ. Փաշինյանը ելույթ է ունեցել
15:56 17.05.2023 (Թարմացված է: 16:03 17.05.2023) Դա ըստ էության նշանակում է, որ Ադրբեջանի տարածքը ներառում է նաև Արցախը։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Իլհամ Ալիևի հետ միասին երկուստեք վերահաստատել ենք, որ ընդունում ենք մեկմեկու երկրների տարածքային ամբողջականությունը 1991 թ–ին ընդունած Ալմա Աթայի հռչակագրի համաձայն։
Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում՝ Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի ժամանակ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ
օրեր առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին երկուստեք վերահաստատել են, որ ընդունում են մեկմեկու երկրների տարածքային ամբողջականությունը 1991 թ–ին ընդունած Ալմա Աթայի հռչակագրի համաձայն, որով Հայաստանի տարածքը 29,8 հազար քառ.կմ է, իսկ Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ։
Հիշեցնենք` մայիսի 14–ին Բրյուսելում
կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է
դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի, Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Դա ըստ էության նշանակում է, որ Ադրբեջանի տարածքը ներառում է նաև Արցախը։ Այսինքն` Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։
Այս հայտարարությունից հետո ՀՀ քաղաքական և իրավական շրջանակներում հանրայնացվեց մի տեսակետ, թե ՀՀ անունից բանակցողը այս համաձայնությամբ խախտում է երկրի Սահմանադրությունը, որի նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որն էլ հիմնվում է Հայկական ԽՍՀ–ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։