00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայփոստ»–ում մոտ 4,1 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ են արձանագրվել

© Photo : official site of the Prime Minister of RA«Հայփոստ»–ի գրասենյակ
«Հայփոստ»–ի գրասենյակ - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2023
«Հայփոստ»–ի գրասենյակ
Բաժանորդագրվել
Նախկին տնօրենը 1 տարվա ընթացքում ստացել է մոտ 39 մլն դրամի պարգևավճար, նաև 16 մլն դրամ՝ որպես աշխատանքից ազատման հատուցում։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. «Հայփոստ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում մոտ 4,1 մլրդ դրամի խախտումներ են արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության մամուլի բաժինը։
Մասնավորապես, ուսումնասիրվել են 2017-2021 թթ. ընթացքում «Հայփոստ»-ի կառավարման արդյունավետության հետ կապված հարցեր։
Հատկանշական է, որ 2017-2019թթ.-ին ընկերությունն աշխատել է շահույթով, սակայն 2020-2021 թթ. արձանագրվել են ֆինանսական վնասներ:
«Հայփոստը» փոստային ծառայությունների մատուցման որակի բարձրացման նպատակով իռլանդական «Էսչեր Գրուպ»–ից մոտ 1,7 մլն դոլարին համարժեք դրամով ձեռք է բերել «Riposte» ծրագրային համակարգ։ Համակարգը երբևէ չի գործածվել:
«Փաստացի չօգտագործված ծրագրի ձեռքբերումը գնահատվել է որպես «Հայփոստի» ակտիվների ավելացում, ինչով պայմանավորված շուրջ 446 մլն դրամ գումար՝ որպես ֆինանսական փոխհատուցում, վճարվել է ընկերության հավատարմագրային կառավարիչին։ Համաձայն գնման պայմանագրի՝ ծրագիրը ոչ միայն չի շահագործվել, ինչպես նախատեսվել էր (նախատեսված էր օգտագործել 2016-2026թթ.-ին), այլև 2016-2021թթ.-ի համար շուրջ 410 մլն դրամ գումար ծախսագրվել է ծրագրի մաշվածության համար»,– տեղեկացնում են ՊՎԾ–ից։
Բացի այդ, «Հայփոստը» չի հաշվարկել և պետբյուջե չի վճարել շուրջ 724 մլն դրամի չափով շահութաբաժնի գումար և դրա նկատմամբ հաշվարկված տույժեր:
Եվս 758 մլն դրամի դեբիտորական պարտք էլ գոյացել է ԱՄՆ-ում հաշվառված դուստր կազմակերպությանը՝ «Հայփոստ Յու Էս Էյ Քորփ»-ին 2015-2022թթ.-ի ընթացքում մատակարարված նամականիշների և դրանց դիմաց նախատեսված գումարը ստանալու համար միջոցներ չձեռնարկելու համար։
Ընկերության կողմից 2019-2021թթ. զուտ շահույթը պակաս հաշվարկելու արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարվել մոտ 55 մլն դրամ շահութահարկ։
«Ընկերության զուտ ակտիվների նվազման պայմաններում «Հայփոստի» գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը 1 տարվա ընթացքում ստացել է շուրջ 39 մլն դրամի պարգևավճար, ինչպես նաև շուրջ 16 մլն դրամ՝ աշխատանքից ազատման հատուցման գումար։ Մինչդեռ վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ տնօրենը պարտավոր էր թույլ չտալ ընկերության զուտ ակտիվների նվազում, ինչը սակայն չի պահպանվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Խախտումներ են արձանագրվել նաև վարձակալության պայմանագրերում, շինարարական աշխատանքներում և այլն։ Բացի այդ մի շարք աշխատակիցներ առանց հիմնավոր պատճառների բացակայել են ՀՀ-ից, սակայն շարունակաբար ստացել ամբողջական աշխատավարձ։
Արձանագրվել են խախտումներ ընկերության կողմից դուստր կազմակերպությանը տրամադրված փոխառության գումարների, աշխատակիցներին ազատելու մասին ուշ ծանուցման հետևանքով վճարված տույժերի և այլ ծախսերի հետ կապված:
Ընկերության գնումներում ևս բազմաթիվ խախտումներ են արձանագրվել։
Իրականացված վերահսկողության արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։
Լրահոս
0